Սիսիանում չեն հավատում, որ Գայանե Դավթյանն ազատազրկվել է հանուն Հայաստանի Հանրապետության եւ սպասում են ՀՀ նախագահի միջամտությանը

31.05.2013 11:14
4058

Հայաստանի Հանրապետության
նախագահ Սերժ Սարգսյանին

ԴԻՄՈՒՄ

Մեծարգո՛ պարոն նախագահ

Սիսիանում տեղի է ունեցել արտառոց, համայնքի դարերի պատմության մեջ նախադեպը չունեցող, սրտամորմոք մի իրադարձություն. 28-ամյա Գայանե Դավթյանը, ով երկու մանկահասակ երեխայի մայր է ու սիրված մանկավարժ, ով օրինակելի քաղաքացի է ու Սիսիան համայնքում համընդհանուր հարգանք ու պատկառանք վայելող անձնավորություն, հանգամանքների բերումով դատապարտվել է չորս տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն ուժի մեջ են թողել դատական բարձր ատյանները:

Մենք այսօր չենք ուզում Ձեզ ներկայացնել (արդեն ուշ է) գործին առնչվող մանրամասները, որոնք ոչ միշտ են օբյեկտիվ գործընթացի տպավորություն թողել: Մենք չենք ուզում վիճարկել (դատապարտել) Հայաստանի դատական ատյանների որոշումները, չնայած զարմացած ենք հանգամանքով, որ որեւէ մեղմացուցիչ գործոն այդպես էլ նկատի չի առնվել ամբողջ պրոցեսի ընթացքում եւ փորձ չի արվել պատիժը պայմանականորեն չկիրառելու համար: Անգամ նկատի չի առնվել փոքրահասակ երկու երեխայի գոյությունն ու այն հանգամանքը, որ նա պատրաստ է վերականգնել տուժող կողմին պատճառված մոտ 7 մլն դրամի վնասը (դրա մոտ կեսն արդեն իսկ վերականգնված է):

Մենք մտահոգված ենք երիտասարդ կնոջ ու նրա երկու երեխայի ճակատագրով:
Գայանե Դավթյանին ազատությունից զրկելով՝ ավելի մեծ մեղք (եթե ոչ հանցանք) գործած կլինենք, քան գործել է ինքը՝ Գայանե Դավթյանը: Փաստը, որ երկու երեխան պետք է իրենց վրա կրեն որբության աներեւակայելի ծանր բեռը, արդարացում չի կարող ունենալ: Դատարանի վճիռն ի կատար ածելով, փաստորեն, կորցնում ենք մի առաքինի ու պարկեշտ կնոջ, մի հարգված մանկավարժի ու դաստիարակի, ով կարող է մեր հանրությանը դեռ շատ նպաստ բերել: Դատարանի վճիռն ի կատար ածելով, փաստորեն, մենք առնվազն երկու երեխայի կմղենք սեփական հայրենիքն ատելու հուն, քանզի նրանց համար (նաեւ մեզ համար) երբեք հասկանալի չի լինի, թե ինչու իրենց մայրն արժանի չեղավ հայրենի պետության բարեգթությանն ու ներողամտությանը: Սիսիանում մեծ վերապահում կա (եթե ոչ հիմնավոր տարակուսանք), որ նրա ազատազրկմամբ հանրությունը կշահի, որ դատական ատյանների որոշումներն ընդունվել են հանուն Հայաստանի Հանրապետության:

Մեծարգո՛ նախագահ

Որպես մեր երկրի ու ազգի առաջնորդ, համոզված ենք, տեղի ունեցածն ու դրա հնարավոր հետեւանքները Ձեզ մտահոգություն կպատճառեն:

Դուք քանիցս ապացուցել եք հումանիզմի ու քրիստոնեական արժեքների հանդեպ Ձեր ջատագովությունը: Եվ, ուրեմն, երիցս վստահ ենք, որ Գայանե Դավթյանի ու նրա մանկահասակ երեխաների ճակատագիրը Ձեզ անտարբեր չի թողնի:

Պարո՛ն նախագահ Հայաստանի Հանրապետության

Ամբողջ Սիսիանն է Ձեզ խնդրում՝ օգտագործեք ՀՀ սահմանադրությամբ Ձեզ վերապահված լիազորությունները եւ Գայանե Դավթյանին ներում շնորհեք կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորություն տվեք, մանավանդ որ նա ափսոսանք է ապրում կատարվածի համար, մանավանդ որ նախկինում երբեք որեւէ զանցանք եւ հանցանք չի գործել, մանավանդ որ (ինչպես նշեցինք) արդեն իսկ վերականգնում է տուժող կողմին պատճառված վնասը: Հավատացեք, դա դաստիարակչական, իրավական ավելի մեծ նշանակություն եւ ազդեցություն կունենա, քան 5 եւ 7 տարեկան երեխաներին մորից զրկելն ու որբության մատնելը:

Հ.Գ. Սույն նամակը ստորագրել են 3000-ից ավելի սիսիանցիներ, որոնց թվում են Մեծ հայրենականի վետերաններ, Արցախյան ազատամարտում զոհված զինվորների կանայք եւ մայրեր, Արցախյան ազատամարտի վետերաններ, մտավորականության ներկայացուցիչներ, ՀԿ-ների ղեկավարներ…

Նամակը ստորագրվել եւ ՀՀ նախագահին է ուղարկվել 2013թ. մայիսի 31-ին:
Իսկ Գայանե Դավթյանը, ում մոտ դեռեւս ամիսներ առաջ ի հայտ էին եկել առողջական խնդիրներ, մայիսի 26-ից գտնվում է Սիսիանի բժշկական կենտրոնում:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08