Մահացած զինվորի հարազատները Դավիթ Տոնոյանի հետ բանակցելուց հետո բացել են Արգավանդի խաչմերուկը

02.02.2020 13:38
1223

Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցություններից հետո բացել են Արգավանդ գյուղից Երևան տանող խաչմերուկը. Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ ինքը դեռևս ոչ մի ապացույց չունի, որ եղել է ինքնասպանություն և այդ մասին ծնողներին ասել է: Խոստացել է ամեն ինչ անել, որ այս գործը 100 տոկոսով բացահայտվի, ոչ մի մութ անկյուն չմնա։ Դավիթ Տոնոյանը մանրամասներ է հայտնել զինծառայողի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վերաբերյալ՝ նշելով, որ 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ զինծառայողի հարազատները հայտնել են, որ այսօր  Վահրամ Ավագյանի աճյունը կհանձնեն հողին։ Ավելի վաղ նրանք ասել էին, որ Վահրամ Ավագյանը չէր կարող ինքնասպան լինել և պատրաստվում էին նրա դին տեղափոխել պաշտպանության նախարարություն և բողոքի ակցիա իրականացնել կառավարության մոտ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել հարազատների մուտքը մայրաքաղաք։

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է․  2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում: (Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):

Նախաքննությունը շարունակվում է:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40