Սիսիանում նշվեց մարտի 8-ը

09.03.2023 11:37
930

Կանանց մեծարելու, մայրությունը սրբացնելու, իգական սեռի ներկայացուցիչներին շնորհակալական խոսքեր հնչեցնելու նպատակով սույն թվականի մարտի 8-ին «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում տեղի ունեցավ «Ձեզ համար՝ կանայք» խորագրով միջոցառում, որին ներկա էր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։

Մշակույթի կենտրոնի Ժողովրդական գործիքների անսամբլը ներկայացրեց նոր, բովանդակալից ծրագիր՝ նորովի հնչեցրեց Գուսան Աշոտի, Մկրտիչ Թամազյանի, Աշուղ Հավասիի, Աշուղ Նազելիի, Սայաթ-Նովայի և Մարինա Ալեսի ստեղծագործությունները։

Ելույթ ունեցան նաև «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենրոն» և «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ների շնորհաշատ աշակերտները՝ պարային և երաժշտական աննման կատարումներով, ասմունքեցին թատերական խմբակի սաները։ Իսկ մանկական երգչախումբը հուզիչ կատարումներով գերեց հանդիսատեսին։

Ցերեկույթի վերջում, Արմեն Հակոբջանյանը կանանց և աղջիկներին ծաղիկներ նվիրեց, շնորհավորական խոսքեր ասեց, ինչպես նաև բարեմաղթանքներ հղեց։

Շնորհավոր ձեր տոնը՝ սիրելի կանայք։

Թող միայն սեր, ջերմություն և առատություն լինի ձեր ընտանիքներում։

Սիսիանի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40