ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի․ վերլուծաբաններ

16.07.2024 21:36
557

Մի քանի օր տարբերությամբ Հայաստանի ԱԳ նախարարը կրկին ԱՄՆ–ում է։ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակներում վաշինգտոնյան եռակողմ հանդիպումից վերադառնալուց հետո այժմ նա երկօրյա այցով Նյու Յորքում է՝ ՄԱԿ–ի կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին մասնակցելու համար։ Զուգադիպությո՞ւն է, թե՞ ոչ՝ հայտնի չէ, բայց ամերիկյան կողմից նույն այս ընթացքում ազդակներ են հնչել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և վաշինգտոնյան եռակողմ հանդիպման արդյունքների առանչությամբ։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել Հայաստանում։   

Միրզոյան–Բայրամով–Բլինքեն վաշինգտոնյան եռակողմ  հանդիպման արդյունքների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի վերջին գնահատականները միանշանակ չեն ընդունվել Հայաստանի վերլուծական դաշտում։ Ընդ որում՝ Միլլերի հայտարարության մեջ վտանգավոր միտումների մասին խոսում են թե՛  ընդդիմադիր, թե՛ իշխանամետ հայացքներ ունեցողները։  

Պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անհավատալի առաջընթաց են գրանցել, երկար ճանապարհ են անցել։ Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ իրենք իսկապես կարծում են, որ գործարքը հնարավոր է․

«Բայց դա պահանջում է երկու կողմերից կատարել որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ, և այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, շարունակել նրանց մղել՝ լուծելու այդ վերջնական տարաձայնությունները և հասնել համաձայնության»։

Միլլերն ասել է՝ Վաշինգտոնում կողմերն արձանագրել են առաջընթաց, սակայն հրաժարվել է ավելի մանրամասն խոսել դրանից։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցում արձագանքել է այս հայտարարություններին, համարելով դրանք ոչ միայն վատ՝ բանակցությունների ապագայի համար, այլև այդ բանակցությունների միջնորդի՝ ԱՄՆ հեղինակության համար։

Քաղաքագետի կարծիքով՝ Միացյալ Նահանգները պարտավոր է հավելյալ բացատրություններ տալ այս անհաջող հայտարարության կապակցությամբ և հստակ ասել հասարակություններին՝ թե ինչ «բարդ ընտրություն» պետք է նրանք կատարեն։ Ըստ Սաֆարյանի՝ չպատճառաբանված, չբացատրված է մնում հնչեցված մեղադրանքի ու պատասխանատվության երկկողմանիության հանգամանքը, մանավանդ որ չի ցուցանվում, թե «ի՞նչ բարդ ընտրության» մասին է խոսքը։ Առավել ևս հայտնի չէ, թե Հայաստանն ինչ «բարդ ընտրություն» պետք է անի։

«Արդյո՞ք այդ «բարդ ընտրության» ամերիկյան ընկալումը նույն Պուտինի «ծանր փոխզիջումների» դաշտում է, որի մասին 2021թ հունիսին ասվեց։ Ու իրականում խնդիր է Միլլերի այս անհասկանալի դրսևորումը, որը Ադրբեջանը սելեկտիվ ընթերցանության դաշտում մեկնաբանելու է, թե՝ «տեսեք, ԱՄՆ էլ խոսում է, որ Հայաստանը դեռ պետք է «բարդ ընտրություն» կատարի»։

Քաղաքագետի կարծիքով դեռ պատասխաններ պետք է ստանան նաև հարցերը, թե ինչի՞ համար է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նման անհաջող արտահայտություն կատարել, դա վրիպո՞ւմ էր, թե՞ ուղղակի ձախողումից առաջ մեղքը հավասարապես երկու կողմերի վրա գցելու դրսևորում, որպեսզի նաև բացատրություն չտրվի հայկական կողմին, որը մինչև հիմա չի կատարել մի բան, որը խնդրահարույց լիներ։

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նույնպես գրել է․ «Ի՞նչ է ստացվում. Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ, ագրեսիա, ճնշումներ, սպառնալիքներ, շանտաժ, ունեցել հսկայական մարդկային ու տարածքային զիջումներ, սակայն պարզվում է, որ նրանից դեռ բարդ որոշումների և լուրջ զիջումների ակնկալիք կա»:

Ըստ պատգամավորի՝ այս պարագայում միայն կարելի է կռահել Ադրբեջանի ու Թուրքիայի սպասելիքները, որը պարբերաբար նաև հրապարակային է հնչեցվում:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ վերջին շրջանում առանցքային հարցը միջազգային ասպարեզում դա տարածաշրջանում կոմունիկացիաների բացումն է։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը և քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը ճշտում են, որ աշխարհը ձգտում է հասնել կոնկրետ երթուղու։ Վերլուծաբանները քիչ տարբերությամբ նախանշում են այդ երթուղին։    

Ռուբեն Սաֆրաստյան․ «Աշխարհը ներկայում մոտենում է այն փուլին, երբ տնտեսությունը կսկսի գերակայել քաղաքականության վրա, նույնիսկ աշխարհաքաղաքականության վրա։ Այս առումով մոտակա ապագայում համաշխարհային այս նոր իրադրության կարևոր ուղղություններից մեկը կլինի Չինաստան–Արևմտյան Եվրոպա–ԵՄ այդ կոմունիկացիոն կապը։ Հավանական է, որ դա կանցնի Թուքիայիով։

Սա մենք տեսնում ենք, որ ստանում է ԱՄՆ հավանությունը, որովհետև ամերիկացիները շահագրգռված են, որ այդ կոմունիկացիան չանցնի Ռուսաստանով և Իրանով»։

Դավիթ Ստեփանյան․ «ԱՄՆ փոխպետքատուղար Ջեյմս Օ՛Բրայենն ԱՄՆ ներկայացուցիչների պալատում բաց տեքստով հայտարարեց, որ ԱՄՆ–ի նպատակն է բացել մեծ հաշվով այդ միջանցքը, կոմունիկացիաները Հայաստանի տարածքով և միավորել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքով Եվրոպան կենտրոնական Ասիայի հետ՝ շրջանցելով Չինաստանի և Ռուսաստանի տարածքը»։   

Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը այստեղ ուշադրություն է հրավիրում մի նրբության վրա։ Խոսքը Ադրբեջանի  խոսույթում «Զանգեզուրի միջանցք»–ի մասին պնդումների պակասեցումն է։

«Ալիևը այսօր մի այնպիսի կեցվածքի մեջ է, որ կարծես, թե ասում է, որ այդ միջանցքը իրեն  այնքան էլ պետք չի, որովհետև եթե խնդիրը Նախիջևանի հետ հաղորդակցությունն է, ապա դրան կարող է հասնել Իրանի տարածքով։ Եվ Ալիևը միջազգային հանրության բոլոր դերակատարներին կարծես, թե ասում է՝ եթե դա ձեզ պետք է, եթե  դա իրոք աշխարհաքաղաքական նախագիծ է, ապա համոզեք Հայաստանին։ Այդ խնդրի շուրջ ձևավորում է դիվանագիտական, արտաքին քաղաքական ռեսուրս, երբ բոլոր դերակատարները Հայաստանին ասում են, որ այդ միջանցքը պետք է բացվի։ Այստեղ արդեն գաղտնիք չկա։ Խնդիրն այն է, որ այդ միջանցքը, որը անցնում է Հայաստանի տարածքով Հայաստանի օրենսդրությամբ սահմանված ռեժիմով է գործելո՞ւ, թե՞ վերազգային ինչ–որ համաձայնություն է լինելու։ Եթե միջանցքը աշխարհաքաղաքական դերակատարներին ձեռնտու է, ապա այսպես, թե այնպես այն գործելու է»։

Ուշագրավ է, որ ԱՄՆ–ից եկած ազդակները համընկել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ամերիկյան այցի հետ։ Նյու Յորքում Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ–ի կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին, որտեղ հայտարարել է,

«Անկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը և իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը»։

Մարդը կենտրոնական դեր է խաղում Հայաստանի կառավարության՝ 2030թ. օրակարգի իրականացման ջանքերում, ասել է նախարարը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը 2030թ. օրակարգի իրականացմանը։

Մինչ մոտենում ենք ապագայի գալիք գագաթնաժողովին, Հայաստանը պատրաստ է նպաստել հեռանկարային ապագային և արդյունքներին միտված «Ապագայի Պակտի» ընդունմանը, Նյու Յորքում հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Երկօրյա այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել։

hy.armradio.am

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34