Ուխտագնացություն Շինուհայրի վանք

20.10.0006 21:15
249307

Հոկտեմբերի 5-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այցելեց Շինուհայրի վանք:

«Ուխտագնացություն Սյունիք» ծրագրի շրջանակում դա երկրորդ այցն էր Հին Շինուհայր. առաջին այցի ժամանակ, ծանրաբեռնվածության պատճառով, չէինք հասցրել լինել վանքում:

Աստծո այդ տաճարի մասին տեղեկությունները, ցավոք, սակավ են մատենագիտության մեջ:

Շինուհայրից հարավ՝ Որոտան գետի ձախ ափին 10-րդ դարում կառուցված վանքի մասին մեր տեղեկությունները կներկայացնենք, երբ ամբողջական անդրադարձ կկատարենք Շինուհայրի սրբավայրերին եւ հատկապես Շինուհայրի կուսանաց անապատին:

Առայժմ՝ միայն մի քանի լուսանկար, որով կարելի է պատկերացում կազմել վանքից մնացած միակ եկեղեցու եւ մերձակայքի մասին. ծառերի ու մացառաթփերի գերության մեջ հայտնված վանքը հնարավոր չէր շատ թե քիչ ամբողջական տեսքով ընդգրկել լուսանկարի մեջ:
Շինուհայրի վանք գնացինք Արշակ Պետրոսյանի ամենագնացով՝ Շինուհայրի մերօրյա տարեգիր Ժորա Մանուցյանի ուղեկցությամբ:

Շինուհայրի վանք գնացինք Հին գյուղից Որոտանի կիրճ՝ լեռնածերպերով ձգվող ճանապարհով, որը կառուցվել է 1980-ականների վերջին՝ Շինուհայրի ռետինե կոշիկների գործարանի այդ օրերի տնօրեն Գառնիկ Մինասյանի նախաձեռնությամբ:

Ճանապարհին հանդիպած շինուհայրցիների հետ զրույցներում չէր կարելի չնկատել նրանց երախտագիտությունը Գառնիկ Մինասյանի հանդեպ՝ դարակազմիկ այդ կառույցի համար:

Մեր այցելության օրը, կարելի է ասել, խաղողահավաքի օր էր Հին գյուղում: Եվ բազմաթիվ այգիներում բերքահավաքի ելած մարդկանց հանդիպեցինք:
Հաճելի էր նկատել, որ Որոտանի խորախոր կիրճում արարող մարդիկ (գրեթե բոլորը) ծանոթ էին «Սյունյաց երկրին» եւ առանձնահատուկ ջերմությամբ էին ընդունում մեր ստեղծագործական խմբին:

Զարմանալի հյուրասեր շինուհայրցիներին դժվար էր ընդդիմանալ եւ չհամտեսել կամ չճաշակել կիրճի արեւահամ մրգերից՝ հնամենի-դարավոր հնձաններում պատրաստած օղին:

Առաջինը հյուրընկալվեցինք Ասատուր Բախշյանի հնձանում, որ վանքի մերձակայքում է:

Հյուրասիրվեցինք Կոլյա Մաթեւոսյանի այգում:

Ժորա Գրիգորյանի այգում, որ գտնվում է 7-րդ դարում կառուցված Վնսար (Վանասար) եկեղեցու տարածքում (եկեղեցուց միայն խաչքարեր են մնացել եւ պատի հետքեր), հավաքվել էին ամբողջ ընտանիքով, հավաքվել էին խաղողահավաքի ավարտը նշելու:

Եվ մենք հաճույքով միացանք խաղողահավաքի ավարտին նվիրված հացկերույթին:
Աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկում՝ Որոտանի կիրճում հնչող կենացախոսքերն էլ ուշագրավ էին՝ բոլորը մաղթում էին, որ հավաքված բերքը միայն ու միայն ուրախության ծառայի, այն էլ՝ խաղաղ ու համերաշխ Հայաստանում…

Իսկ ուխտագնացությունը համեմվում էր Ժորա Մանուցյանի հետաքրքիր զրույցներով, որոնցից յուրաքանչյուրը ժողովրդական բանահյուսության եւ հիշողության գեղեցիկ օրինակ էր եւ կոնկրետ դրվագ գյուղի բազմադարյա պատմությունից:
Նախ պատմեց Պարի լուս (Բարի լույս) քարատակի մասին, որ գտնվում է Արակ ձորաբերանին:

Հետո՝ Արթուն մարդ լեռնագագաթի մասին, որ յուրօրինակ դիտակետ է եղել Հին գյուղի հյուսիս-արեւմուտքում:
Հետո՝ Բերդաքարի մասին, որտեղ Չիբուն Խաչոն կռվի է բռնվել արջի հետ եւ հաղթել արջին:

Հետո՝ Էվունց (Էլունց) տներ կոչվող քարափի մասին, որտեղ հեռավոր ժամանակներում շինուհայրցիները մարտի են ելել արաբների դեմ:

Հետո՝ Դավիթ բեկի մասին, ով, Ժորա Մանուցյանի կարծիքով, Շինուհայրի զավակ էր եւ հողին է հանձնվել Շինուհայրում:

Հետո…
Այդպես էլ ավարտեցինք մեր հերթական ուխտագնացությունը, որի նպատակն էր ծանոթանալ տարածաշրջանի՝ մեզ անհայտ սրբավայրերից մեկին՝ Շինուհայրի վանքին:

Սամվել Ալեքսանյան

Խորհրդակցություն Հայոց Եկեղեցու դեմ նախաձեռնված հակասահմանադրական քայլերի շուրջ

07.10.2026 15:53

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

07.10.2026 15:15

Ցերեկույթ Կապանում` նվիրված աշխարհահռչակ հայագետ և բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցին

07.10.2026 15:03

Սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. ի՞նչ է առաջարկվում քաղաքացիներին

07.10.2026 14:47

ԶՊՄԿ-ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին

07.10.2026 14:22

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

07.10.2026 14:05

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Չերնիգովի մարզի բնակելի հինգհարկանի շենքին․ կա 5 զոհ և 26 վիրավոր

07.10.2026 14:01

Սոչիում և Սիրիուսում փակել են լողափերը՝ մինչև 100 000 տոննա նավթ տեղափոխող լցանավի հրդեհի պատճառով

07.10.2026 12:30

Նոյեմբերի 1-ից կթանկանան Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու տուրքերը

07.10.2026 12:19

«Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է

07.10.2026 11:58

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի խոսքը գրադարանավարի օրվա կապակցությամբ

07.10.2026 11:32

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև

07.10.2026 10:48