Մարտի 13-ից կմեկնարկեն Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումները

03.03.2022 18:33
12606

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող աշխատանքային խումբն անցկացրել է հերթական նիստը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ղեկավարությամբ: Նիստին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Հանդիպմանը քննարկվել են Ե. Չարենցի 125-ամյակի շրջանակում իրականացվելիք ծրագրերը, հոբելյանական ցուցապաստառի հնարավոր տարբերակները:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով. «Շատ կարևոր է այս միջոցառումներով ներկայացնել Չարենցի բազմաշերտ էությունը, բացահայտել նրան բոլոր կողմերից»:

Հոբելյանական ծրագրի ընթացքը ներկայացրել է Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը: Ըստ նրա՝ մեկնարկը տրվելու է մարտի 13-ին՝ Ե. Չարենցի ծննդյան օրը, նրա անունը կրող դպրոցից: Այնուհետև միջոցառումների շարք է նախատեսվում տուն-թանգարանում՝ գրողի անձնական գրադարանի ցուցադրություն, «Ամբոխները խելագարված» պոեմի բեմադրություն, շրջայց և այլն: 125 աշակերտ թանգարանից քայլերթով կգնա դեպի Եղիշե Չարենցի հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: Ցուցադրություն կկազմակերպվի նաև Նկարիչների միությունում:

Կողմերը ներկայացրել են հոբելյանական ծրագրի հաջորդական մաս կազմող միջոցառումների շարքը: Աշխատանքային խմբի կողմից հնչել են դիտողություններ, առաջարկներ: Քննարկվել են նաև Ե. Չարենցի 125-ամյակին նվիրված ցուցապաստառի պատրաստի տարբերակները: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստին ամրագրել վերջնական ծրագիրը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40