Սիսիանում տոնվեց Տյառնընդառաջը

14.02.2023 11:07
1026

Տյառնընդառաջը նշանակում է «ելնել տիրոջն ընդառաջ»: Հայոց եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին: Այդ կապակցությամբ Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ օրվա խորհրդի մոտիվներով, կազմակերպվեց տոնական օրակարգով միջոցառումների շարք:

Ժամը 14:00-ին նորապսակները հրավիրված էին «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ, որտեղ նրանց համար հյուրասիրություն էր կազմակերպված.

համայնքի 14 ՝ Ախլաթյան, Ույծ, Բռնակոթ, Նորավան, Տոլորս, Շաղատ, Շենաթաղ, Շաքի, Հացավան, Շամբ, Սալվարդ, Թասիկ, Լոր և Վաղատին բնակավայրերը ներկայացրեցին իրենց տաղավարները, որոնք լեցուն էին հայկական ավանդական ուտեստներով, աղանդերներով, քաղցրավենիքենրով, համեղագույն ճաշատեսականերով, անուշահամ քաղցրահատիկներով, չորացրած մրգերով և շատ ու շատ քաղցրահամ հատիկներով:

Նորապսակների և հյուրերի համար իրականացվեց նաև համերգային հարուստ և բովանդակալից ծրագիր, ելույթ ունեցան համայնքային ենթակայության կառույցների շնորհալի և տաղանդավոր սաները, պարային գեղեցիկ համարներով ներկայացան նաև տարբեր բնակավայրերից ժամանած պարային խմբերը: Երեկոն անմոռանալի դարձավ մշակույթի տան ժողովրդական գործիքների անսամբլի երաժշտական հիշարժան կատարումներով:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը շրջեց տաղավարնեով, համտեսեց ավանդական ուտեստները, ինչպես նաև վայելեց համերգային ծրագիրը, որից հետո նվերներ հանձնեց նորապսկաներին՝ մաղթելով անխոչընդոտ, սիրալիր և խաղաղ կյանք:

Միջոցառման վերջում խոսքով հանդես եկավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Դավիթը, ով ներկայացրեց օրվա խորհուրդը, նշանակությունն ու կարևորությունը:

Տյառնընդառաջը կշարունակվի երեկոյան՝ Սիսակ Նահապետի անվան հրապարակում, որտեղ տեղի կունենա խարույկի վառման արարողությունը:

Սիսիանի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40