Սիսիանում ընտրապայքարն ընթանում է Վահե մարզպետի եւ Կարեն Համբարձումյան արժանավորի միջեւ

03.10.2017 17:10
4433

Սիսիանում բուռն ժամանակներ են. խոշորացվող համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու համար մրցապայքարի մեկնարկն արդեն տրված է:


23 հազար ընտրող ունեցող համայնքում քվեարկությանը կմասնակցի (ամենայն հավանականությամբ) մոտ 14 հազար ընտրող: Բայց թե ում նախապատվություն կտա սիսիանցին, ժամանակը ցույց կտա: Նախորդ երկու ընտրության ժամանակ (ե՛ւ ՏԻՄ, ե՛ւ ԱԺ) երկու հավակնորդին աջակցող թիմերը գրեթե հավասար թվով կողմնակիցներ են ունեցել: Երկու դեպքում էլ ելքը (հօգուտ Լավրենտի Սարգսյանի) որոշել են բանակայինները, առաջին դեպքում՝ նաեւ տեղի ոստիկանները: Հիմա մի փոքր այլ է իրավիճակը, այնպես որ՝ ամեն ինչ առջեւում է: Համայնքի ղեկավարի աթոռին ձգտող Արթուր Սարգսյանի նախընտրական գործերը, դատելով մի քանի տեղեկությունից, ղեկավարում է Վահե մարզպետը:


Դեռեւս մեկ ամիս առաջ է Սիսիանում հայտարարել, որ Արթուրի թիկունքին ինքն ու Քաջարանի կոմբինատն են:


Դեռեւս ամիսներ առաջ են հանրապետության այլ համայնքներից Սիսիան խոշորացվող համայնքի բնակավայրերում մարդկանց վերագրանցումների արշավ ձեռնարկել:


Հիմա էլ սիսիանցիները մի քանի օրինակ ունեն արդեն, երբ մարզպետարանի պատասխանատուները զանգահարում են պետական ծառայողների՝ փոխանցելով մարզպետի դիրքորոշումը:


Համայնքում միավորվող գյուղերի ղեկավարներին խոստանում են տվյալ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը՝ նոյեմբերի 5-ին հավատարմություն ցուցաբերելու դիմաց, իսկ անհնազանդ գյուղապետերին սպառնում են ստուգումներով՝ նախորդ տարիների գործունեության ամբողջական ընդգրկումով:


Մի խոսքով՝ Սիսիանի վրա գրոհի է ելել ամբողջ միջնադարը՝ աներեւակայելի հնարքներով: Գործողության մեջ է դրվել վարչական ռեսուրս կոչվածը, թեեւ հատուկենտ են այն ղեկավարները, ովքեր վայելում են ենթակաների կույր հավատարմությունը:


Տեղացիները, սակայն, մարզպետարանի սիսիանյան գրոհը բավարար չեն համարում Արթուր Սարգսյանի հաղթանակի համար, քանի որ Վահե մարզպետին լուրջ վերաբերվողներ գրեթե չեն մնացել Սիսիանում:


Իրավիճակը փրկելու փորձ կանեն, ինչպես նախորդ երկու ընտրության ժամանակ, դրսում հանգրվանած ինչ-որ սիսիանցիներ՝ փողի քսակով (ուրիշ լծակ չունեն), չնայած խիստ կասկածելի է՝ այդ փողը կմնա Երեւանո՞ւմ, թե՞ կհասնի սիսիանցի ընտրողին: Դրսի գործոնը, այդուհանդերձ, նախկին արդյունավետությամբ չի աշխատի նաեւ այն պատճառով, որ մեկ տարի առաջ ու ամիսներ առաջ տված խոստումները՝ Սիսիանը դրախտավայր դարձնելու վերաբերյալ, փուչ են դուրս եկել:


ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանը, որքան էլ տարօրինակ է, ըստ նախնական տեղեկությունների, կարգախոս է ընտրել «Ազատ դեմոկրատներ»  կուսակցության նշանաբանը՝ «Մենք կարող ենք»: Գուցե եւ տրամաբանական համարվեր նման գրագողությունը, եթե հավակնորդը լիներ սկսնակ մեկը եւ ոչ գործող քաղաքապետը: Ասել է թե՝ գործող քաղաքապետը մեկ տարում արդեն իսկ պետք է ապացուցած լիներ, որ կարող է, ի վիճակի է, բայց…


Այդ կարգախոսի ընտրությունն էլ հավելյալ առիթ է դարձել, որ սիսիանցիներն Արթուր Սարգսյանին ներկայացնեն հաշվետվություն տալու ողջամիտ պահանջ՝ ի՞նչ ես արել մեկ տարում, նախընտրական խոստումներից ո՞ր մեկն ես կատարել, ինչո՞ւ մայրաքաղաքային մամուլում հրապարակված քննադատական հոդվածներին չես պատասխանել (արդյո՞ք հրապարակված փաստերը հավաստի են):


Ակտիվ ընտրապայքարի է ելել նաեւ համայնքի ղեկավարի գլխավոր հավակնորդը՝ Սիսիանի երիտասարդության լիդեր Կարեն Համբարձումյանը:


Որքանով տեղյակ ենք՝ պայքարի է ելել «Խոսքից գործի անցնելու ժամանակը» կարգախոսով՝ նկատի ունենալով, որ Սիսիանը ոչ թե դատարկ խոսքերի եւ ընտրողների զգացմունքների հետ խաղալու, այլ՝ կոնկրետ գործերի կարիք ունի:


Կարեն Համբարձումյանի նախընտրական շտաբն առաջ է քաշել մեկ այլ սկզբունք եւս՝ նոյեմբերի 5-ի ընտրությունը՝ միայն սիսիանցիներով: Դա ուղղակի հիշեցում է բոլոր սիսիանցիներին, որ Սիսիան համայնքի ղեկավարը պետք է ընտրվի միայն ու միայն սիսիանցիների ազատ կամարտահայտությամբ:


ՀՀԿ սիսիանյան երեւելիներից մի քանի հոգու հետ զրույցի ընթացքում անթաքույց դժգոհություն լսեցինք Արթուր Սարգսյանի կրկին առաջադրման կապակցությամբ, որ տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին՝ հանրապետականների Սյունիքի տարածքային խորհրդում: Նրանք ասում են՝ «Կապանում Աշոտ Հայրապետյանին առաջադրել են հասարակական կարծիքի հիման վրա, իսկ Սիսիանում անտեսել են հանրային կարծիքը, հաշվի չեն առել, որ ՀՀԿ սիսիանյան կառույցում առավել արժանավորներ կան»:


Սիսիանցի այդ հանրապետականները մեզ զարմացրին՝ հայտարարելով, որ նոյեմբերի 5-ին նախապատվությունը կտան Կարեն Համբարձումյան ազնիվ, գործունակ, սեփական կարծիք եւ դեմք ունեցող երիտասարդին:


Սիսիանում միաժամանակ «մեղադրանքներ» են հնչում Կարեն Համբարձումյան թեկնածուի հասցեին: Մրցակից թիմի քարոզիչները, վարկաբեկող որեւէ փաստարկ չունենալով Կարեն Համբարձումյանի մասին, նրան «մեղադրում» են Աղասի Հակոբջանյանի փեսան լինելու «մեղք»-ի մեջ: Կարեն Համբարձումյանը, որքանով տեղյակ ենք, քմծիծաղով է արձագանքել այդ «քննադատությանը»:


Սիսիանի նախընտրական մթնոլորտի վրա որոշակի ազդեցություն է ունեցել թիվ 34 ընտրական հանձնաժողովի նախագահի փոփոխությունը. Սարմիկ Հարությունյանին փոխարինել է Սլավիկ Դադաշյանը, ընդ որում՝ փոփոխությունը կատարվել է գործող մարզպետի կամքին հակառակ:


Այդ հանգամանք էլ ավելի է թեժացրել շրջանառվող խոսակցությունն առ այն, թե իբր ՀՀԿ-ն դեմ չի լինի, եթե ԲՀԿ երիտասարդության լիդերներից մեկը՝ Կարեն Համբարձումյանն ընտրվի Սիսիան համայնքի ղեկավար, ի վերջո նա երիտասարդի այն տեսակն է, ում համար կուսակցական շահից վեր գոյություն ունի հանրապետության եւ Սիսիանի շահը:


Եվ, վերը շարադրվածով հանդերձ, եթե ընդհանրացնենք Սիսիանի նախընտրական վիճակը, ապա կարելի է ասել՝ Սիսիան համայնքի ղեկավարի համար պայքարը գլխավորապես ընթանում է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ Սիսիանի երիտասարդության լիդեր Կարեն Համբարձումյանի միջեւ:


Միաժամանակ՝ Սիսիան համայնքի ղեկավարի համար պայքարն ընթանում է՝ մի կողմից ՝ Սյունիքի մարզպետարանի, Քաջարանի կոմբինատի, իսկ մյուս կողմից՝ սիսիանցիների միջեւ:


Ո՞ւմ ընտրյալը կլինի Սիսիանի ապագա համայնքապետը՝ սիսիանցիների՞, թե՞ մեր երկրամասն ասպատակողների…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22