Ալիևի հայտարարությունները բաց սպառնալիք են ՀՀ ինքնիշխանությանը. Գոհար Մելոյան

03.11.2025 22:36
512

Երբ հակառակորդ պետությանն ասում ես հարևան պետություն ու գնում ես այդ պետության հետ խաղաղության, իսկ այդ պետության ղեկավարն իրեն թույլ է տալիս քո ինքնիշխան երկրի տարածքները, որոնք երբեք վիճարկելի չեն եղել, անվանել ադրբեջանական տեղանուններով, դա բացահայտ սպառնալիք է ՀՀ ինքնիշխանությանը և գալիս է պնդելու, որ այդ խաղաղության օրակարգը սին է ու դատարկ, Aysor.am-ի հետ զրույցում  ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Ըստ սահմանադրագետի՝ դա բացառապես շահարկվում է մեր հասարակությանը մոլորեցնելու ու մանիպուլացնելու նպատակով։

Նրա  խոսքով՝  երբ Ադրբեջանը քաղաքական ու պետական բարձր մակարդակով իրականացնում է «Արևմտյան Ադրբեջանի» վերականգնման օրակարգ, որով ըստ նրանց, Երևանն էլ է իրենց կազմում, այդ նույն զուգահեռ իրականության պայմաններում ՀՀ իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում խաղաղության քարոզ անել մեր հանրության շրջանում, տանել միակողմանի զիջման քաղաքականություն և  մեր հանրության մարտական ոգին կոտրելու ուղղությամբ. «Ադրբեջանն ուղղակի խախտում է օգոստոսի 8-ի հռչակագիրն ու դրանից հետո նախաստորագրված խաղաղության պայմանագիրը:  Փաշինյանը՝ որպես վարչապետ, պարտավոր է  այս պահից ի վեր ամբողջ աշխարհով բարձրաձայնել ու հասնել նրան, որ միջազգային հանրությունը պարտավորեցնի Ալիևին բացատրություն տալ ու հետ կանգնել իր այս հայտարարություններից»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարել է` «20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն: Չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը: Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց անհրաժեշտ է ավելին՝ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40