Հայ-իրանական հարաբերություններում եղանակը շատ լավ է. Փաշինյան

27.02.2019 16:47
1263

Իրանի նախագահն առանձնազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Փաշինյանը հույս է հայտնել, որ բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ։

Այցի առաջին րոպեներից արդեն զգում ենք, որ եկել ենք բարեկամ երկիր։ Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հույս հայտնելով, որ իրանական կողմը ևս հայաստանյան պատվիրակությանն ընդունել է որպես բարեկամական երկրի ներկայացուցիչների։

«Մեր պատվիրակության կազմում ընդգրկված են ոչ միայն գործադիր մարմնի, այլև խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչն ընդգծում է մեր երկրի քաղաքական ուժերի կողմից հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ տածած կարևորությունը: Մեր հարաբերությունների հատուկ բնույթը ընդգծվում է նաև Իրանում ակտիվ հայ համայնքի ներկայությամբ»,– ասել է Փաշինյանը` Իրանի կառավարությանը շնորհակալություն հայտնելով հայ հայրենակիցների նկատմամբ բարեկամական վերաբերմունքի համար:

«Կարճ ասած` մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է»,– նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացման գործընթացին` կանխատեսելով, որ այն ուժի մեջ կմտնի Հայաստանի նախագահության շրջանում:

«Սա նոր հնարավորություններ է բացելու մեր առևտրաշրջանառությունը մեծացնելու և մեր երկրների գործարար շրջանակների համար: Եվ մենք պետք է քաջալերենք մեր գործարար շրջանակներին օգտվել այդ հնարավորություններից»,– ասել է Փաշինյանը` մասնավորապես ընդգծելով էներգետիկ ոլորտում համագործակցությունը։

Փաշինյանի խոսքով`Իրանի նախագահն առանձնազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: «Այստեղ, իհարկե, կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղությամբ»,– ասել է ՀՀ վարչապետը։

Բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են երկկողմ հարաբերությունները դիտարկել առավել լայն համատեքստում և իրականացնել տարածաշրջանային նշանակության ծրագրեր։

Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Նա նաև նշել է, որ Էներգետիկ միջանցքի ստեղծումը կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային, և թե՛ ավելի ընդարձակ առումով:

Նիկոլ Փաշինյանն իր այցը ԻԻՀ հաջող է գնահատել` շնորհակալություն հայտնելով Ռոհանիին` ջերմ ընդունելության համար, և երկու երկրների կառավարություններին մաղթելով հաջողություններ` ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:

Այցի շրջանակներում ստորագրվել են համագործակցության փոխըմբռնման հուշագրեր` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի և Իրանի ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև:

Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը:


armeniasputnik.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34