Սիսիանը կդառնա Մոնտելիմարի քույր քաղաքների ակումբի անդամ

30.07.2013 15:27
3952

Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի քաղաքապետարանի հրավերով յոթօրյա այցով Մոնտելիմարում էր Սիսիան քաղաքի պատվիրակությունը` քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի ղեկավարությամբ: Մոնտելիմարում պատվիրակությունը հանդիպեց Մոնտելիմարի քույր քաղաքների ակումբի շրջանակում համագործակցող մյուս երեք քույր քաղաքի՝ ԱՄՆ Ռասինի, Իտալիայի Ռիվոլի եւ Գերմանիայի Ռավենսբուրգի ղեկավարների հետ: Աղասի Հակոբջանյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել նաեւ այդ քաղաքների հետ: «Մեր կողմից եղան մի շարք առաջարկություններ, որոնք շատ ջերմ ընդունվեցին, - ասում է Սիսիանի քաղաքապետը: - Առաջարկեցի, որ յուրաքանչյուր տարի ակումբը նախագահի մեկ քաղաք եւ ոչ թե Մոնտելիմարում կենտրոնանա այդ ղեկավարությունը, դա իմ կարծիքով ավելի կամրացնի բարեկամությունն ու կընդլայնի համագործակցության շրջանակները»:

- Այս այցով նախադրյալներ են ստեղծվում, որպեսզի Սիսիանը Մոնտելիմարի քույր քաղաքների ակումբի լիարժեք անդամ դառնա, - ասում է ակումբի նախագահ Ժան Կլոդ Ումբերը: Սիսիանի հետ բարեկամական հարաբերություններ դեռ նոր են սկսվում, սակայն նա արդեն համոզված է՝ շահելու են ակումբի բոլոր հինգ քաղաքները:

Հայկական կողմի, մասնավորապես Սիսիանի համագործակցությունն ամերիկյան եւ եվրոպական քաղաքների հետ կարեւորում են Մոնտելիմարում հայկական համայնքի ջանքերով կազմավորված «Հայկական մշակույթ եւ հիշողություն» ասոցիացիայի անդամները:

– Սիսիանի հետ հարաբերությունները Մոնտելիմարում բնակվող հայերին եւս մեկ անգամ հիշեցնել տվեցին մեր հայկական արմատների մասին, – ասում է Ժակ Տերտերյանը: Ապա ավելացնում է. «Որպես օրինակ ասեմ, որ տղաս որոշել է այս տարվա սեպտեմբերին այցելել Հայաստան, եւ ես խնդրել եմ, որ անպայման ժամանի Սիսիան»: Նա կարեւորում է Սիսիանի պատվիրակության հերթական այցը Մոնտելիմար` համոզված լինելով, որ դրանով ապահովվում է բարեկամության կայունությունն ու շարունակականությունը: «Ոչ միայն մենք սովորեցնելու եւ տալու բան ունենք սիսիանցիներին, այլ նաեւ նրանք` Սիսիանի պատվիրակները, շատ բան ունեն մեզ` հայերիս սովորեցնելու», – ասում է նա:

Սիսիան-Մոնտելիմար երկամյա համագործակցությունը շատ կարճ ժամանակում զգալի կլինի երկու քաղաքի համար էլ, համոզված է «Հայկական մշակույթ եւ հիշողություն» ասոցիացիայի նախագահ Ռեժիս Փանոսյանը: Հայկական համայնքն ընտրել է համագործակցության երկու ուղղություն, որոնք շահագրգիռ կողմերի ջանքերով արագ տեմպով են զարգանում:

«Բժշկական սարքավորումներով Սիսիանին օգնելն առաջին խոշոր ծրագիրն է: Սարքավորումների մի խմբաքանակ արդեն ճանապարհին է եւ կարճ ժամանակում կլինի Սիսիանում:

Երկրորդը քաղաքացիների փոխայցելությունների ծրագիրն է, որ նախաձեռնել է Ժան Կլոդ Ումբերը: Իշխանությունները ղեկավարում են, քաղաքապետերը` հանդիպում, բայց քաղաքացիների փոխայցելությամբ եւ միմյանց կենցաղն ու վարքուբարքն ուսումնասիրելով նույնպես կարող ենք նպաստել ժողովուրդների եւ քաղաքների բարեկամությանը», – նշում է Ռեժիս Փանոսյանը:
Սիսիանի պատվիրակությունը եղավ նաեւ Մոնտելիմարի կրթական եւ մշակութային օջախներում, այցելեց հարակից մի շարք քաղաքներ ու պատմամշակութային հուշարձաններ:

ԱՐՄԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08