Սիսիանը սահմանապահ համայնք է, այստեղի գյուղերի դատարկվելը ստրատեգիական խնդիր է. Արա Զաքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20.09.2022 14:12
5221

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք համայնքներում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանց թվում է նաև Սիսիան խոշորացված համայնքը, որն իր կազմում ընդգրկում է 34 գյուղ և 2 քաղաք։

«Ապրելու երկիր» կուսակցության Սիսիան համայնքի ղեկավարի թեկնածու Արա Զաքարյանը Factor TV-ի հետ զրույցում ներկայացնում է այն խնդիրները, որոնք լուծելու նպատակով մտել է ընտրարշավի մեջ։ Խնդիրների թվում նա առաջնահերթորեն նշում է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման, խմելու ջրի, աշխատատեղերի, համայնքների ենթակառուցվածքների, գյուղերից երիտասարդ ընտանիքների արտագաղթի պրոբլեմները։

«Սիսիանում խնդիրները կենսական են՝ երիտասարդներն ընտանիքներով հեռանում են գյուղերից։ Մենք կանգնելու ենք նրանց կողքին՝ լուծելով այդ ստրատեգիական նշանակության խնդիրները»,- ասում է թեկնածուն։ Արա Զաքարյանը նշում է, որ վստահ է իրենց թիմի հաղթանակի հարցում, քանի որ, ըստ նրա, ունեն կոնկրետ խնդիրներ լուծելու ունակ լուրջ ռեսուրսներով կազմված թիմ։ 2021-ի ԱԺ ընտրություններին, օրինակ, մասնակցում էր 27 քաղաքական ուժ՝ դաշինքներ և կուսակցություններ։ Սիսիանում ևս շատ են մրցակից ուժերը՝ 2 դաշինք, 5 կուսակցություն։

Ինչպե՞ս է ընթանում քաղաքական պայքարը, արդյո՞ք այն քաղաքակիրթ է։ Արա Զաքարյանը նշում է, որ իրենք կենտրոնացած են համայնքի բնակիչների հետ հանդիպումների ուղղությամբ, չեն մտնում վիրավորանքի և քննադատությունների դաշտ և մարդկանց հետ խոսում են բացառապես խնդիրների լուծումներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան
 

Factor tv

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12