ՍԿԱՆԴԱԼ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ՝ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՈՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

15.06.2018 15:02
2396

Մեր տեղկություններով, երեկ Գորիսի պետական համալսարանում չի կայացել գիտական խորհդի հերթական նիստը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գիտական նիստը տապալվել է բուհի աշխատակից Համլետ Հովսեփյանի պատճառով, ով Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի հայրն է։ Համլետ Հովսեփյանը որոշակի խնդիրներ ունի բուհի ռեկտորի հետ եւ նիստին լրագրող է հրավիրել, ինչը պատճառ է դարձել վիճաբանության։

Մեր աղբյուրի խոսքերով՝ լրագրողը Գորիսի համայնքապետի մամուլի խոսնակն է եղել։ Թե ի՞նչ գործ ուներ համայնքապետի մամլո խոսնակը համալսարանի գիտական խորհրդի նիստին եւ թե ի՞նչ է տեղի ունեցել, որ նիստը չի կայացել, փորձեցինք պարզել ԳՊՀ-ի ռեկտոր Արտուշ Ղուկասյանից:

«Նիստը չեն խափանել, այն եղել է սահմանված կարգով, օրակարգը հայտարարվել է, ամեն ինչը կարգ ու կանոնով եղել է, բայց նիստը սկսվելուց առաջ ես տեսա, որ դահլիճում կա եւ լրագրող, եւ նկարահանող, ովքեր ներս էին մտել առանց տեղեկացնելու, որ ցանկանում են նկարահանում կատարել։ Սկզբում ես այնքան էլ նշանակություն չտվեցի դրան, ոչ մի բան չպահանջեցի։ Նիստը փորձեց մեր աշխատողներից մեկը, անունը չտամ, խանգարել՝ բարձրացնելով իր հարցը, թե ինքը արհմիության նախագահ է, թե ոչ, ինչու իրեն չեն հրավիրում նիստերին եւ այլն։ Ընթացքում քննարկումն այնպես եղավ, որ ես լրագրողին խնդրեցի ներկայանալ, թե որ լրատվամիջոցից են եւ փաստաթուղթ պահանջեցի: Ասացին՝ կներկայացնենք, բայց ոչ մի փաստաթուղթ չներկայացրեցին, ես ստիպված եղա նման պարագայում նիստը ընդհատել, հետաձգել վաղը եւ թույլ չտալ նկարահանում անելե, -հraparak.am-ին պատմեց ԳՊՀ ռեկտորը։

Մեր հարցին, թե ինչ կասկածներ ունի, որ լրագրողին նիստը խանգարող աշխատողն է հրավիրել, պատասխանեց․ ,Չեմ կարող ասել, որովհետեւ այսօր մենք ունեինք շատ կարեւոր հարցեր, որը կարող էր նաեւ այլ մարդկանց էլ հետաքրքրել, ինձ ասացին, որ լրագրողը մեր համայնքապետի խոսնակն է, բայց ես հստակ չգիտեմ համայնքապետի մամուլի խոսնակի իրավասությունների շրջանակը, արդյոք իրավունք ուներ նիստը նկարելու, թե՝ ոչ, միայն կասեմ, որ ԳՊՀ-ն ոչ մի կերպ համայնքային իշխանությանը ենթակա չէ»։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, ցանկանում էինք ճշտել՝ ուղղորդված էր արդյոք մամուլի խոսնակի այցն իրենց կողմից փոխքաղաքապետի հոր խնդիրներին հնչեղություն տալու նպատակով։ Մեր զանգերին չպատասխանեց նաեւ նրա մամուլի խոսնակ Իրինա Յոլյանը: Մեզ հաջողվեց կապվել փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի հետ, ով տեղեկացրեց, որ ինքը ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվել եւ ասաց, որ մեզ հետ կապ կհաստատի մամուլի խոսնակը: Րոպեներ անց մեզ հետ զանգահարեց Իրինա Յոլյանը եւ ասաց, որ ինքը ԳՊՀ-ի գիտական խորհրդի նիստին ներկա է եղել ոչ համայնքի ղեկավարի պահանջով, այլ որպես այլ լրատվամիջոցի թղթակից:

«Այո, ես համայնքապետի խոսնակն եմ, բայց բոլորը գիտեն նաեւ, որ ես զուգահեռ աշխատում եմ այլ լրատվամիջոցներում եւ Սյունիքի մարզի պատասխանատուն եմ։ Առաջին նախադեպը չէ, որ ես լուսաբանում եմ ԳՊՀ-ի իրադարձությունները։ Սա պարզապես այլ դեպք էր։ Օրակարգում կար հարց՝ հայագիտության կենտրոնին վերաբերող, որը ինձ հետաքրքրում էր, որովհետեւ կենտրոնը տնօրինում է մի մարդ, ով մասնագիտությամբ իրավաբան է, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աղմկահարույց պատմությունների փաստաբանն է, եւ այդ մարդը Գորիսում չի բնակվում։ Ուզում էի հասկանալ. թե իրավաբանը ինչ կապ ունի հայագիտության հետ եւ ինչպես են ֆինանսավորում նրա կողմից ներկայացված ծրագրերը»,-պարզաբանեց համայնքապետի մամուլի խոսնակը՝ նշելով, որ իր եւ փոխքաղաքապետի հոր միասին այնտեղ գտնվելը զուտ պատահականություն էր։ Քաղաքապետի մամուլի խոսնակը չհստակեցրեց, թե ինչու որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել, միայն ասաց, որ իրեն բոլորը համայնքում լավ ճանաչում են եւ դրա անհրաժեշտությունը չկար։

Նշենք, որ մեզ հետ զրույցում փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ընդգծեց, որ քաղաքապետի մամուլի խոսնակը համագործակցում է նաեւ Երկիր Մեդիա հեռուստաընկերության հետ։ Այս դեպքում փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչու Իրինա Յոլյանը չի ներկայացրել լրագրողի վկայական, առավել եւս չի տվել Երկիր մեդիա հեռուստաընկերության անունը, հատկապես ինչպես նշեց, բազմիցս անդրադաձել է ԳՊՀ կոռուպցիոն սկանդալներին։

Արևիկ Հակոբյան

hraparak.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40