Սկսվում է զեկույցների հանրայնացման գործընթաց ՄԻՊ-ի առաջարկները զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով

18.10.2018 11:01
1127

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է։

Այս ոլորտում հաստատված է արդյունավետ համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ  մեծ բաժին է հատկացվել զինապարտության փուլերում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ կապված հարցերին, ոչ լիարժեք կարգավորումներով պայմանավորված Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովման հիմնական խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկներին։

Տարեկան հաղորդմամբ ներկայացված խնդիրները վեր են հանվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների, դրանց հիման վրա զինվորական հաստատություններ այցերի, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ զինապարտների իրավունքների և ազատությունների պաշտպանությանն առնչվող հրապարակումների հիման վրա։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սկսում է զեկույցների հանրայնացման գործընթաց, որոնք կներկայացվեն ինֆոգրաֆիկաներով։

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները կապված զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին ոչ ֆինանսական բնույթի արտոնություններ տրամադրելու, ինչպես նաև զինծառայողների իրավունքներին առնչվող բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակված և շրջանառության ներկայացված օրենսդրական նախագծերի փաթեթի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ զետեղված են տարեկան հաղորդման 266-302 էջերում։

 2017 թվականի տարեկան հաղորդումն այստեղ

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40