Սոցփաթեթի ծախսման 5 նոր ուղղություն է ավելացել

01.11.2021 18:56
3579

Կարինե Արզումանյան (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի առաջատար մասնագետ) - Սպասում էի նման փոփոխությունների, մանավանդ որ ունեմ նախակրթարանում սովորող երեխա:

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի առաջատար մասնագետը ողջունում է սոցփաթեթի հատկացման կարգում իրականացված փոփոխությունները, որով հնարավորություն կունենա փոքրիկի նախակրթարանի վարձը իր սոցփաթեթից վճարելու:

Անուշ Մակարյան (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի օտարալեզու բաժնի առաջատար գրադարանավարուհի) - Ես մարզա-առողջարարական փաթեթից կօգտվեմ անպայման:

Սոցփաթեթի հատկացման կարգում իրականացված փոփոխություններով՝ ծախսման 5 նոր ուղղություն է ավելացել:

Բացի նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և մարզա-առողջարարական համալիրների ծառայություններից՝ քաղաքացին կարող է սոցփաթեթի գումարն ուղղել ստոմատոլոգիական թերապևտիկ և վիրաբուժական ծառայություններից օգտվելու,
պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի և գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարի մարմանը։

Ռուբեն Սարգսյան (ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Բոլոր փոփոխությունները մի քանի պատճառ ունեին: Առաջին պատճառը քաղաքացիների դիմելիությունն էր՝ հավելյալ որոշակի ուղղություններ ավելացնելու: Երկրորդ հիմքը մեզ համար եղել է մեր պրակտիկան, տեսել ենք՝ որտեղ է խնդիրը ծագել, ծախսային ուղղությունը որտեղ է նվազ և այլն:

Վերանայվել է նաև սոցփաթեթի շահառուի ընտանիքի անմիջական անդամների շրջանակը:

Ռուբեն Սարգսյան (ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Նախկինում բավականին շատ փոքր խումբ էր, խոսքն անմիջական ընտանիքի անդամի մասին էր: Այսինքն՝ շահառուի ամուսինը և մինչև 27 տարեկան երեխան: Հիմա ընդլայնում ենք՝ շահառուի ծնողը, պապը, տատը, հոգածության տակ գտնվող անձը, համատեղ բնակության վայրում բնակության վայրում բնակվող եղբայրը, քույրը և երեխաների տարիքը մինչև 27 տարեկան սահմանափակումը հանել ենք:

Երկար տարիներ սոցփաթեթի գումարը հանգստի ու իր ուսման վարձի վրա ծախսած Անուշ Մակարյանը որոշել է՝ այսուհետ դրանով կհոգա նաև իր ծնողների առողջության մասին:

Անուշ Մակարյան - Շատ լավ է, շատ ողջունելի է, հատկապես մեզ մոտ ծնողները խնամքի կարիք շատ ունեն:

Հանվել է նաև սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտը ներկայացնելու պարտադիր պահանջը։

Ռուբեն Սարգսյան - Եթե չունի էլ, կարող է հանգիստ օգտվել սոցփաթեթից:

Սոցփաթեթի շահառու մեկ այլ կազմակերպությունում աշխատանքի անցնելու դեպքում քաղաքացին կպահպանի դրանից օգտվելու իրավունքը։

Ռուբեն Սարգսյան - Ինքը ժամանակ էր կորցնում ու որոշ ժամանակ չէր կարողանում օգտվել սոցփաթեթից, հիմա այդ տրանզիտը որևէ բացասական ազդեցություն չի թողնելու իր վրա:

Շահառուները կարող են նաև իրենց սոցփաթեթի գումարը հանգստի վրա ծախսել շաբաթ-կիրակի կամ տոնական օրերին՝ առանց արձակուրդում գնտվելու պարտադիր պահանջի: Գործադիրը նախորդ շաբաթ հավանության արժանացրեց փոփոխությունների փաթեթը, որոնք ուժի մեջ կմտնեն հաստատումից 45 օր անց: Իսկ շահարկումներից խուսափելու համար փոխնախարարը հիշեցնում է՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք սոցփաթեթի շահառու չեն:

.1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40