Սպանություն Կապանում

23.05.2018 15:47
2004

Մայիսի 22-ին, ժամը 20.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Շինարարների թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է:

Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում հայտնաբերել է 1969 թ. ծնված Դավիթ Գալստյանի դիակը՝ դեմքի եւ գլխի շրջանում վնասվածքներով, եւ 1954 թ. ծնված Կոնստանտին Ս.-ին՝ ոչ սթափ վիճակում:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.20-ի սահմաններում, Կոնստանտին Ս.-ն նշված բնակարանում, ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում, դեռեւս չպարզված բութ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Դ. Գալստյանի դեմքին եւ գլխին, որը ստացած վնասվածքներից մահացել է:

Կոնստանտին Ս.-ն տեղափոխվել է «Կապան Բ/Կ» ՓԲԸ, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է «ալկոհոլային ինտոքսիկացիա, գանգաթաղի եւ ճակատային շրջանի պատռած վերք» ու գտնվում է հսկողության տակ:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական եւ դատանյութաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

police.am

23.05.2018 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25