Սպասումները չպետք է լինեն Նիկոլ Փաշինյանից, սպասումները պետք է լինեն ամեն մեկիցս. Հրանտ Թոխատյան

09.01.2019 16:49
1172

Դերասան Հրանտ Թոխատյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է անցած տարվա ընթացքում տեղի ունեցած հեղափոխության ու դրանից հետո մարդկանց ընկալումների մասին: Իր դիտարկմամբ՝ մարդիկ, թեև ոգևորված են տեղի ունեցած փոփոխությամբ, սակայն, միևնույն ժամանակ, մտածում են, թե ինչ է իրենց սպասվում որոշ ժամանակ անց:

«Առաջին ամիսներին (հեղափոխությունից հետո-խմբ.) մարդկանց դեմքին կարելի էր ժպիտ տեսնել: Վերջին ժամանակներում կա նաև մտահոգություն, որովհետև շատերն են մեզանից իրենց հարց տալիս՝ «լավ, իսկ հետո՞»: Որովհետև այն, ինչ կատարվեց բոլորի համար ուրախություն էր, դա բոլորի համար էն բաղձալի սպասումն էր, որի հետ կապում էինք ապագան, որ մի օր էդ ամեն ինչը կլինի, հենց դրա մասին 15 տարի բեմից խոսում էինք, որ մի օր դա գալու է: Եվ ավելին, անգամ վերջին ներկայացման մեջ, «Mea Culpa»-ի մեջ կար` ապագայի Հայաստանի ղեկավարն ինչպիսին էինք մենք պատկերացնում: Եվ հայտնվեց Նիկոլ Փաշինյանը, որը, համարյա ներկայացման տեքստերով հանդես էր գալիս բոլորիս առջև»,- ասել է դերասանը:

Դիտարկմանը, որ գուցե դիտել էր ներկայացումը՝ դերասանն ասել է, որ տեղյակ չէ դրանից, բայց ամեն բան գրեթե էնպես էր, ինչպես պատկերացրել էին իրենք:

«Բնականաբար, սպասումները շատ մեծ էին: Բայց, կարծում եմ, որ յուրաքանչյուրս մեզ հարց ենք տալիս (ապագայի մասին): Սպասումները չպետք է լինեն Նիկոլ Փաշինյանից, սպասումները պետք է լինեն ամեն մեկիցս: Եթե ամեն մեկն այդ սպասումները փորձի իր տեղում իրականացնել, ապա այդ ժամանակ ինչ-որ բան կստացվի»,- ասել է նա:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40