Հաստատվեց Տնտեսական արձագանքման ծրագիրը. նպատակն է՝ ՀՆԱ-ի կանխատեսումից ունենալ 1 տոկոսով ավելի աճ

04.02.2021 15:20
1111

 Կառավարությունը հաստատեց Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ծրագրով սահմանվում են մինչև 2021 թվականի կիսամյակի ավարտը կառավարության հակաճգնաժամային արձագանքման առաջնահերթությունները, նպատակները և գործողությունների շրջանակը։

«Ակնհայտ է, որ անցած տարվա ընթացքում կորոնավիրուսի համավարակն ու Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը, բացի հանրային առողջության ու անվտանգության հետ կապված լրջագույն մարտահրավերներից, երկրի համար տնտեսական շոկի աղբյուր էին։ Արդեն հասանելի են պաշտոնական թվերը, որոնք ասում են, որ 2020 թվականի տնտեսական անկումը գնահատվում է 7-8 տոկոսի շրջանակներում։ Տնտեսական այլ հիմնական ցուցանիշներ նույնպես բացասական դինամիկա են դրսևորել։ Անցյալ տարի կառավարության տնտեսական մի շարք միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել որոշակիորեն զսպել էլ ավելի մեծ անկում ունենալու ռիսկը»,- ասաց Ավինյանը։

Ծրագիրը շեշտադրում է երեք հիմնական գերակայություն, որոնք են՝ տնտեսական ակտիվության վերականգնումը, վստահելի գործարար և սպառողական միջավայրի ապահովումը և միջնաժամկետ տնտեսական քաղաքականության օրակարգի ձևավորումը։

Ըստ Ավինյանի՝ ծրագրով նախատեսված են 12 նպատակային գործողություններ և 14 աջակցության ծրագրեր։ «Նպատակային գործողությունների առանցքում են, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը։ Դրանք են նաև քաղաքաշինական մի շարք ծրագրերի ուղղությամբ ջանքերի ակտիվացումը, օրինակ, Երևանի 33-րդ թաղամասի, Կոնդի զարգացման, Հին Երևանի և այլ նմանատիպ ծրագրեր»,- ասաց նա։

Աջակցության ծրագրերին անդրադառնալով՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման մի քանի միջոցառում կիրականացվի։ Մասնավորապես, կշարունակվեն գյուղատնտեսական ոլորտի սուբսիդավորման ծրագրերը, այլ միջոցառումներ կիրականացվեն։

«Եվ մի խոշոր բլոկ էլ կազմում է նոր ծրագիրը, որը նախատեսում է աջակցել մեր կողմից որդեգրած քաղաքականությանն այն առումով, որ Թուրքիայից որոշակի տեսակի բեռներ այլևս  հնարավոր չի լինելու ներմուծել։ Եվ մենք խրախուսելու ենք նմանատիպ արտադրանքի արտադրությունը Հայաստանում։ Սահմանվել է բարձր կատարողականի պահանջ կապիտալ ծրագրերի նկատմամբ։ Նաև ներդրվել է հստակ մոնիթորինգի և հաշվետվողականության մեխանիզմ։ Առհասարակ անհատական պատասխանատվությունն ու այս մեխանիզմները ներդրվել են բոլոր ծրագրերի նկատմամբ»,- ասաց նա։

Ըստ Ավինյանի՝ ծրագրի ընդհանուր նպատակը լինելու է բյուջեով պլանավորված ՀՆԱ-ի կանխատեսումից 1 տոկոսային կետով հավելյալ աճ ունենալը։

armenpress.am

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21