Սպիտակ տանը ԱՄՆ-ն Բաքվին կանխավճար տվեց լոկ խաղաղության հայտարարությունների դիմաց, Երևանը հայտնվեց խոցելի վիճակում. Օ’Բրայեն

28.08.2025 11:42
405

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Ադրբեջանը մեծ հաղթանակ տոնեց, Ամերիկան Բաքվին կանխավճար տվեց լոկ խաղաղության մասին հայտարարությունների դիմաց, մինչդեռ Հայաստանը հայտնվեց խոցելի վիճակում, պնդում է նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը, որը ԱՄՆ նախորդ նախագահի՝ Ջո Բայդենի վարչակազմում զբաղվում էր հենց հայ-ադրբեջանական խաղաղության ու ապաշրջափակման հարցերով։

 

Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհրդի համար հրապարակած ծավալուն հոդվածում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշում է՝ այս պայմանավորվածությունների կարևորագույն տարրը Հայաստանի համաձայնությունն է՝ բացել իր տարածքի 43 կիլոմետրը Միացյալ Նահանգների կողմից կառավարվող միջանցքի համար, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանին: Փաստելով, որ վաշինգտոնյան արարողությունը խաղաղության ուղղությամբ էական քայլ է, Օ’Բրայենը գրում է՝ հակամարտության հիմնական պատճառը, սակայն, չի լուծվել, պարզապես հետաձգվել է: «Իմ դիվանագիտական փորձառությունը ցույց է տալիս, որ միջազգային խաղացողները այսօրինակ արարողություններից հեռանում են՝ արձանագրելով միայն այն, թե որքան շատ բան է արվել, մինչդեռ կողմերը մնում են այն ամենի հետ, ինչին հնարավոր չի եղել հասնել»։

Առնվազն մեկ տարի խաղաղության վերջնական համաձայնագիր չի լինի

Չլուծված հարցերի շարքում փորձառու ամերիկացի դիվանագետը թվարկում է՝ նախ՝ առնվազն մեկ տարի խաղաղության վերջնական համաձայնագիր չի լինի, քանի որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխել իր Սահմանադրությունը, և եթե Հայաստանը չկատարի այդ պահանջը, խաղաղության գինն է՛լ ավելի կբարձրանա։

Երկրորդ՝ Թրամփի միջնորդությամբ կնքված գործարքը լուսանցքում է թողել այս նախագծով շահագրգիռ մյուս առանցքային խաղացողներին՝ Ռուսաստանին, Իրանին, որոնց աջակցությունը վճռական նշանակություն ունի միջանցքի հաջողության համար, և Թուրքիային, որի տարածքով էլ հենց ապրանքները պետք է անցնեն, որպեսզի միջանցքը դառնա կենսունակ։

Մանրամասներ նախկին վարչակազմի բանակցություններից

Նախկին փոխպետքարտուղարը նաև որոշ նրբություններ է գաղտնազերծել իր օրոք տեղի ունեցած բանակցություններից, մանրամասնելով՝ նախորդ վարչակազմը, ի տարբերություն Դոնալդ Թրամփի, ոչ թե Միացյալ Նահանգների նախագահի անձնական երաշխավորությունն էր փորձում դնել համաձայնությունների հիմքում, այլ աշխատում էր հասնել մի գործարքի, որը կողմերը պետք է ստորագրելուց հետո անմիջապես սկսեին իրագործել։

«Բայդենի վարչակազմում մենք չէինք առաջարկում նախագահի անձնական ներգրավվածությունը՝ 2023-ին Լեռնային Ղարաբաղից փախած տասնյակ հազարավոր հայերի վերաբերյալ մտահոգությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառվող ճնշումների, այդ թվում՝ USAID-ին վտարելու սպառնալիքների պատճառով: Այժմ Թրամփի վարչակազմն ինքն է դադարեցրել USAID-ի ֆինանսավորումը,- գրում է Օ’Բրայենը՝ հավելելով, - Սպիտակ տանը տեղի ունեցած արարողությունը ցույց է տալիս նաև, որ Վաշինգտոնին այլևս չեն հուզում Ադրբեջանի կողմից 2020-ին և 2023-ին Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված ռազմական գործողությունները»։

Նախկին փոխպետքարտուղարը մի առանցքային դետալ է գաղտնազերծում նաև Հայաստանով անցնելիք ճանապարհի շուրջ բանակցություններից, մանրամասնելով՝ Բայդենի թիմի հիմնարար դրույթներից մեկը ենթադրում էր, որ Ամերիկան պատժամիջոցներ կկիրառի այն պաշտոնյաների և ընկերությունների նկատմամբ, որոնք կկառուցեն, կշահագործեն կամ կօգտագործեն միջանցքն առանց Հայաստանի համաձայնության:

«Այժմ այն, որ Ամերիկան արդեն խոստացել է աջակցել միջանցքին՝ չսպասելով խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը, կարող է նշանակել, որ այս լծակը զիջվել է։ Կարճ ասած՝ ԱՄՆ-ն կանխավճար է տվել, մինչդեռ Ալիևը վերահաստատել է խաղաղության երաշխիքները, որ նախկինում բազմիցս էր արդեն արել»,- ընդգծում է նախկին փոխպետքարտուղարը, հավելելով՝ օգոստոսի 8-ին Ալիևը հեռացավ համաձայնագրով, որը խորացնում է նրա հարաբերությունները ԱՄՆ-ի հետ ու երաշխավորում Վաշինգտոնի օգնությունը՝ Նախիջևանի հետ անվտանգ կապն ապահովելու հարցում:

«Եթե միջանցքը շուտով չդառնա համաշխարհային ցանցի մաս, ապա այն հետաքրքիր կլինի լոկ Ադրբեջանի համար»

Հայաստանի ստացածը գնահատելիս ամերիկացի պաշտոնաթող դիվանագետը, խուսափելով դիվանագիտական բառապաշարից, արձանագրում է՝ սա խայտառակություն է. «Թուրքիայի հետ բաց սահման չկա, Հայաստանի օգտին լրացուցիչ ներդրումներ չեն լինի (բացի նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից 2024-ի ապրիլին խոստացվածից և օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրից), կլինի միայն միջանցք, որը իրար է կապում Ադրբեջանի տարբեր հատվածները։ Ընտրարշավում այժմ գերիշխելու է պարտադրված սահմանադրական փոփոխությունների հարցը, ինչը է՛լ ավելի կվնասի Փաշինյանին, որը եղել է քաջարի, հեռատես առաջնորդ»։

«Եթե միջանցքը շուտով չդառնա համաշխարհային ցանցի մաս, ապա այն հետաքրքիր կլինի թերևս լոկ Ադրբեջանի համար»,-շարունակում է նախկին փոխպետքարտուղարը, չբացառելով, որ հայկական կողմում կոշտ դիրքորոշում ունեցող ուժերը կարող են Ադրբեջանի հետ բանակցություններում այս հարցը դարձնել խաղաթուղթ։ «Այդ ժամանակ Ադրբեջանը կհակադարձի, որ Ամերիկան է երաշխավորել տարանցման անվտանգությունը, ու ի հայտ կգա գլխավոր խնդիրը՝ ո՞վ է ստանձնելու միջանցքը պաշտպանելու պատասխանատվությունը», - հարց է բարձրացնում նախկին փոխպետքարտուղարը, մանրամասնելով՝ «մասնավոր զրույցների համաձայն՝ այնտեղ ԱՄՆ զորքեր կարող են տեղակայվել՝ Ամերիկայի առևտրային շահերը պաշտպանելու համար, եթե այդպիսիք դեռ մնացած լինեն»։

«Սակայն, նման քայլը քիչ հավանական է թվում», - գրել է նա:

Օ’Բրայենը փաստում է՝ անխոհեմ կլինի ենթադրել, որ նախագահը, որը դեմ է ԱՄՆ-ից դուրս ամերիկացի զինվորների տեղակայմանը, զորք կուղարկի մի տարածք, որտեղ «Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և այժմ երկու անգամ հաղթանակած Ադրբեջանը կարող են արագ սրել իրավիճակը»:

Քաղաքական ու տեխնիկական այս անորոշությունները, իրենց հերթին հանգեցնելու են տնտեսական ռիսկերի, զգուշացնում է ամերիկացի պաշտոնաթող դիվանագետը, մանրամասնելով. «Նախագծի սկզբնական փուլի մասնակիցները կարող են կարճաժամկետ շահերի հետևից գնալ, օրինակ՝ շինարարական պայմանագրերն օգտագործել բանկերից ավելի շատ արտոնյալ վարկեր ստանալու համար կամ կոնցեսիոն կառավարման իրավունքն արագ վաճառեն երրորդ կողմերի»:

«Այս՝ առուծախի շղթայի յուրաքանչյուր քայլ նպաստավոր միջավայր կստեղծի կաշառակերության, անարդյունավետության և մանիպուլյացիաների համար»,-գրում է Օ’Բրայենը՝ ելնելով ոչ միայն Ամերիկայի կառավարության, այլև մասնավոր հատվածում ունեցած իր փորձից։

Եվրոպական վերլուծական կենտրոնի համար գրված իր հոդվածում Օ’Բրայենը պնդում է՝ այս խնդիրները լուծելու հարցում Եվրամիությունը կարող է օգտակար լինել՝ տրամադրելով փող և ապահովելով թափանցիկություն, «որը կարևոր կլինի գիշատիչ պետություններից պաշտպանվելու համար»: «Արաբական ծոցի և Կենտրոնական Ասիայի՝ հանածոներով հարուստ պետությունները կարող են առատաձեռն լինել, բայց նրանք Ռուսաստանին և Իրանին զսպելու քիչ կարողություն ունեն», - հավելել է նա։

«ԱՄՆ հատուկ բանագնացներ Թոմ Բարաքը և Սթիվ Ուիթքոֆը պետք է արագ աշխատեն»,-եզրափակում է Միացյալ Նահանգների նախկին փոխպետքարտուղարը, ընդգծելով՝ տոնելու համար դեռ վաղ է, հիմա վտանգ կա, որ Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը կարող է բորբոքել զարգացումներ, որոնք կսասանեն խաղաղության հնարավորությունը։

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35