«Սպորտ հանուն լիարժեք կյանքի»

17.04.2018 11:01
1253

Այս նշանաբանով երկու օր շարունակ ապրիլի 14-15-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզահամալիրում Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախաձեռնությամբ (նախագահ՝ Կամո Դավթյան) տեղի ունեցավ սեղանի թենիսի մրցաշար՝ մասնակցությամբ Վրաստանի, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ:

Մրցանակները խաղարկվեցին տղամարդկանց եւ կանանց մենախաղերում եւ խառը զուգախաղում: Կանանց մենախաղում ուժեղագույնն Արեւ Տոպոլյանն էր (Վրաստան), տղամարդկանցը՝ Գեւորգ Բեգլարյանը (Երեւան), զուգախաղերում հաղթեց Տիգրան Պետրոսյան-Անդրանիկ Մկրտչյան զույգը: Հաղթողներին եւ մրցանակակիրներին հանձնվեցին գավաթներ եւ մեդալներ:

Մրցաշարն ավարտվելուց հետո ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանը շնորհակալագրեր հանձնեց մի խումբ անձանց՝ մրցաշարի կայացմանը նպաստելու, հաշմանդամության սպորտի զարգացման եւ մասսայականացման համար, նաեւ նշեց նման մրցաշարերի կարեւորությունը մրցափորձ ձեռք բերելու, եւ պարզապես հաշմանդամ մարզիկների՝ միմյանց հետ շփվելու առումով: 

Եվ, իրոք, եզրափակիչ դուրս եկած մարզիկները բավականին հասուն խաղ ցուցադրեցին: Տիգրան Պետրոսյանը (Սպիտակ) երկու տարի առաջ եւս Քաջարանում մասնակցել էր նման մրցաշարի եւ ասում է, որ նախորդի համեմատ բարձրացել է մրցաշարի մակարդակը թե՛ մարզական, թե՛ կազմակերպչական առումներով: 33-ամյա Գեորգի Ասլանիշվիլին Թիբիլիսիից նշում է, որ մրցաշարը լավ է կազմակերպված եւ ինքն արդեն երրորդ անգամ է Հայաստանում:

Մրցաշարի մասնակիցներին եւ հանդիսականին գեղեցիկ ելույթներով ողջունեցին Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության խմբի սանուհիները: Մրցաշարի մասնակիցների համար հուշանվերներ էր պատրաստել «Վորլդ Վիժն» կազմակերպությունը: Հաշմանդամ մարզիկները հրաժեշտ տվեցին իրար կրկին հանդիպելու ակնկալիքով: 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40