Ծառուկյանը չի զրկվելու մանդատից. ինչ է նախատեսում Սահմանադրությունը

17.06.2020 14:45
1262

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին երեկ խորհրդարանը զրկեց անձեռնմխելիությունից եւ տվեց համաձայնություն նրան ազատությունից զրկելու համար։ ԱԱԾ-ն դիմել է դատարան նրան կալանավորելու միջնորդությամբ, եւ այսօր ժամը 19.00-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ կքննվի խափանման միջոցի ընտրության հարցը։

Նկատենք, որ անգամ խափանման միջոց կալանքի ընտրությունից հետո Ծառուկյանը կշարունակի մնալ պատգամավոր, նա չի զրկվում մանդատից, հետեւաբար՝ այս ընթացքում եւս նա շարունակում է ստանալ պատգամավորի աշխատավարձը մինչեւ նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Այսպես, Սահմանադրությունը նախատեսում է պատգամավորի լիազորությունների դադարման (հոդված 98, մաս 1) և դադարեցման (հոդված 98, մաս 2) հիմքերը, որոնք սպառիչ են։ Սահմանադրության 98-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատգամավորի լիազորությունները դադարում են նաև նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու դեպքում։
Այսինքն՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելը, ապա՝ կալանավորելը նրա լիազորությունների դադարման հիմք չեն։ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվում են նաև յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում: Այսինքն՝ մի դեպքում խոսքը վերաբերում է լիազորությունների դադարմանը (ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռ), մյուս դեպքում՝ լիազորությունների դադարեցմանը (անհարգելի բացակայություն)։
Սրանք տարբեր հիմքեր են եւ կարելի է հետեւություն անել, որ մինչեւ համապատասխան դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, նրան մանդատից զրկել չեն կարող իսկ բացակայություններն անհարգելի ճանաչելն, թերևս, անտրամաբանական կարող է լինել այս իրավիճակում։ Ի դեպ, նույն ընթացակարգն է նախատեսվում նաեւ դատավորների համար, բազմիցս տեսել ենք, որ որեւէ քրեական գործով անցնող դատավորները չեն ազատվում աշխատանքից, նրանց լիազորությունները ժամանակավորապես կասեցվում են մինչեւ դատավճռի հրապարակում, իսկ այդ ընթացքում նրանք շարունակում են աշխատավարձ ստանալ։
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40