Եվ այդ ամենը՝ երկինքոտ Խուստուփի առջև պատասխանատվության գիտակցումից

17.09.2025 10:46
1803

Մտածում էինք՝ հին ավանդույթը՝ հյուսված անբարբառ սնոտիապաշտությունից, չխախտել և Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի 40-ամյակը չշնորհավորել ու այդ առիթով խոսք չասել։

Հետո, սակայն, մեր խոհերի դռան թակոցը լսեցինք․․․ Իրականությունն էր։ Առիթն օգտագործելու և Գևորգ Փարսյանի կերպարի պրիզմայով ներկայիս դրամային փոքրիշատե հայացք ձգելու պահանջ էր պարտադրում․․․ Եվ ավանդույթը նահանջեց․․․

Այդքանով հանդերձ՝ համայնքապետի պաշտոնում նրա կատարածը ներկայացնելու կարիքը չտեսանք, քանզի և՛ կապանցու, և՛ մարզկենտրոն եկող-գնացողի թափանցող ու տեսանող աչքը նկատում է ամենը, որ կատարվել ու կատարվում է համայնքապետի նախաձեռնությամբ, տանտիրոջ ջանասիրությամբ ու տքնությամբ։

Մարդու, քաղաքացու, կառավարչի, շարքի առջևում կանգնածի նրա տեսակի դիտարկումը կարևորեցինք․․․

Սյունիքն իր անցած ճանապարհին (հատկապես օրհասական պահերին) երբեք արժանապատիվ ղեկավարների-լիդերների այնքան պակաս չի ունեցել, որքան հիմա՝ մեր օրերում։

Գևորգ Փարսյանը քչերից մեկն է, որ եղավ ու մնում է կոչվածի և ընտրյալի իր պատվանդանին՝ Սյունիքի բախտորոշ ներկայի սպառնալիքները տեսնելով և մեզ բաժին ընկած անեծք-փորձությունը հաղթահարելու սեփական պատկերացումներով, որ համահունչ է հազարավորների մտածումներին։

Քչերից մեկն է, որ գործով ու ապրած կյանքով հերքում է սուտը, կեղծավորությունը, երևութականությունը, երբ խոսքը գնում է մեր փոքր հայրենիքի արժանապատվության ու անտրոհելիության մասին։

Հերքում է հորինվածքը, թե ժամանակների այս խաչմերուկում մեր արժեհամակարգի վրա օրավուր սաստկացող արշավում Սյունյաց աշխարհը կորցրել է հայրենատիրության ավանդական ոգին, թե Սյունիքում անդեմության շքերթ է՝ «համերաշխություն» քնքուշ անվամբ։

Մեր երկրամասի, համայնքի կենսունակ ու հավասարակշռված ընթացքի հուսալի ապագայի հիմքերը, որքան տեսնում ենք, համարել ու համարում է մեր փառավոր նախնիների օրինակին հետևելը։

Եղավ ու մնում է սյունիքյան-կապանյան մաքրամաքուր ավանդույթների, մեր ազգային-քրիստոնեական արժանիքների, մեր պետականության արթուն պահապանների, քնով չանցածների փաղանգում։

Եվ մարդկային այլ որակներ, որոնք բխում են երկինքոտ Խուստուփի առջև պատասխանատվության զգացումից ու այնտեղից հավերժորեն ծորող պատարագից, ցավի տեր դարձած մեր կարգավիճակից, հայոց հարավային մայրաքաղաքում ստեղծման հեքիաթի, լույս երազների անվախճանության գիտակցումից։

Իսկ Կապան քաղաքի, նաև մեր լեռների բարձունքներին թառած գյուղերի համար՝ ժողովրդական խոսքն է ակամա իրեն հիշեցնել տալիս՝ «Խուփը գլորավ՝ գտավ կճուճը»։

Օրվա խորհուրդը մեկ ուրիշ և չափազանց էական եզրակացության տեղիք է տալիս նաև․ որքան էլ փոխվեն «դերերն ու տերերը», միևնույն է Սյունիքի ընթացքը հավերժական է լինելու, իրական սյունեցին դիմակ չի դնելու և չի եղծվելու ոչ մի պարագայում, էն մի քանի հոգին հաշվի մեջ չեն ու չեն եղել․․․

Ծնունդդ շնորհավոր, հարգելի պարոն Փարսյան։

Քո բնօրրան Կապանին, քո հայրենակիցներին ծառայելու ճանապարհը, որ ընտրել եք յոթ տարի առաջ, թող շարունակական լինի։

«Սյունյաց երկիր»

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40