ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՐՈԲԱՏԻԿԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՆՈՒՄ

13.05.2026 11:06
405

Համայնքում մարզական կյանքը ակտիվ պահելու և ակրոբատիկա մարզաձևը զարգացնելու նպատակով այս տարի ևս մայիսի 7-8-ը Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է սպորտային ակրոբատիկայի բաց առաջնությունը, որին մասնակցում էին Կապանի, Վանաձորի, Գյումրիի, ինչպես նաև մայրաքաղաք Երևանի մարզադպրոցների լավագույն 100 մարզիկներն ու նրանց անձնական մարզիչները։
Երկու օր շարունակ բարձր մակարդակի մարզական պատրաստվածություն ցուցադրելով՝ տարբեր տարիքային խմբերում մրցել են տղաների քառյակներն ու զույգերը, աղջիկների ու տղաների խառը զույգերը և աղջիկների եռյակներն ու զույգերը: Միևնույն ժամանակ ելույթներ են ունեցել նաև ցատկորդները:
Մրցավարական կազմի գնահատմամբ՝ լավագույն եռյակում հայտնված մասնակիցները պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և նվերներով։ Բյուրեղապակյա հուշանվերների են արժանացել նաև մարզադպրոցների ներկայացուցիչները։
Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող առաջնությունը իրականացվել է Կապան համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և ֆինանսավորվել «Կապան» բարեգործական հիմնադրամի կողմից:

Կապանի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40