Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

31.12.2022 19:55
2876

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշված ժամեր անց 2022-ը կթողնենք պատմության մեջ։ Հայկական երկու հանրապետությունների՝ Հայաստանի ու Արցախի համար անցնող 2022-ը լի էր բազում խնդիրներով։

Բայց ամենից կարևորն այն է, որ մենք շարունակում ենք մնալ կամային ու նույնքան պատրաստակամ՝ լուծելու մեր առջև դրված խնդիրները։

Եվ ոչ մի դեպքում, հարգելի՛ հայրենակիցներ, չենք պատրաստվում հետ կանգնել մեզ բաժին ընկած դժվարություններից։ Մենք պիտի հստակ գիտակցենք, որ, այո՛, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն, իսկ դրա համար այս ճակատագրական օրերին պիտի ավելի ուժեղ լինենք ու ավելի ամուր կանգնենք հայրենի հողին։ Պատրաստ պիտի լինենք պահելու հայրենիքի սահմանները։ Հայրենիքը սկսվում է խրամատից։

Հարգելի՛ գորիսեցիներ, մեր գործունեության առանցքը դուք եք, ձեր խնդիրներն են, որ մեր խոշորացույցի տակ են։ 2022-ին կյանքի կոչեցինք տասնյակ ծրագրեր, 2023-ին ձեզ հետ միասին շարունակելու ենք կառուցել և շեն պահել Գորիսը։ Մեր սիրելի համայնքի բնակավայրերը պիտի համաչափ զարգացնենք, համաչափ առաջընթաց պիտի գրանցենք բոլոր ոլորտներում։ Պարտավոր ենք եկող սերնդին ժառանգել բարեկեցիկ, ազգային ավանդույթներով հարուստ ու անվտանգ համայնք։ Սերունդները գալիքին արժանապատիվ պիտի նայեն։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր երկրի համար գերլարված, որոշիչ օրեր են։ Բոլորիս երազանքներն ու նպատակները թերևս նաև անանձնական են և կապված են Մայր Հայաստանի ու Լեռնային Արցախի անվտանգության հետ։ Հիմա՝ առավել, քան երբևէ, պիտի բռունցքվենք, համախմբվենք հանուն հայոց պետականության պահպանման։ Պատմության ընթացքում ունեցել ենք դժվարին օրեր, պարտություններ, բայց նաև հաղթանակներ։ Հիմա կրկնակի ուժեղ պիտի լինենք, որ սկիզբ դնենք համազգային նոր հաղթանակների։

Հայրենակիցնե՛ր,

Առաջնահերթ ու առանձնահատուկ շնորհավորում եմ սահմանին կանգնած զինվորին, սահման պահող կամավորին․ ուժ և տոկունություն ձեզ, տղե՛րք։ Համբերություն հերոսածին մայրերին։ Թո՛ղ Աստված իմաստություն տա մեզ բոլորիս, թանկագի՛ն հայրենակիցներ։ Թող Նոր տարին դիմավորենք վառ գալիքի նկատմամբ հույսով, Աստծո հանդեպ անկեղծ հավատով ու սիրով։ 2023-ը թող լինի համերաշխության ու իրապես հաղթանակների տարի։

Ապավինե՛նք մեր ուժերին, զինվե՛նք համբերությամբ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Աստված պահապան բոլորիս

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12