Ուխտագնացություն Գորիսի հեքիաթաշուք Ծակերի ձոր, որ Ակսել Բակունցի պաշտելի վայրերից էր

28.04.2024 12:14
1114

2024 թվականը Բակունցյան տարի է. լրանում է հայ արձակի մեծագույն ներկայացուցիչ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակը:

Այդ առիթով նրա ծննդավայր Գորիսում ժամանակ առ ժամանակ ծնվում են նորանոր նախաձեռնություններ...

Նաեւ բազմապատկվում է հետաքրքրությունն այն վայրերի հանդեպ, որ պաշտելի են եղել Բակունցի համար, որ նվիրագործված են խոսքի մեծագույն վարպետի անվամբ:

Դրանցից մեկն էլ Ծակերի ձորն է, որտեղ այցելեցինք ապրիլի 24-ին: Ոխտավորների խմբում էին լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Հայրումյանը, Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի վարիչ, արձակագիր Վարդան Սարգսյանը, Գորիսում ճանաչված Սոս Մարգարյանը եւ «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը:

Ձորի սկզբնամասից մենք դիտում էինք քարաժայռի շուրթին գտնվող ժայռափոր սրբավայրը, որ կոչվում է Կարմիր եկեղեցի: Մեր երթուղին, սակայն, թույլ չտվեց բարձրանալ Խաչեր կոչվող այդ վայրը, եւ շարունակեցինք բարձրանալ ձորն ի վեր:

Ի վերջո հասանք ձորակում՝ փոքրիկ գետակի ափին գտնվող քարաշեն եկեղեցու ավերակներին (գետակը կոչվում է նաեւ Շոր ջուր կամ Շորի ջուր):

Եկեղեցու ավերակված վիճակն արձանագրվել էր դեռեւս 19-րդ դարավերջին՝ Երվանդ Լալայանի կողմից: Դռան բարավորին գրված է եղել՝ «Յիշատակ է սբ. եկեղեցիս Մելիք Օհանին եւ իւր ծնողացն Մելիք Բաղուն, թվ. ՌՄԺԴ»: Դա վկայում է Երվանդ Լալայանը եւ հավելում՝ «Սույն եկեղեցու հանդեպ գտնվող ժայռի գագաթին նկատելի են փորվածքներ: Ասում են, թե այստեղ ծառայելիս է եղել որպես բերդ»: Ասվածին ավելացնենք՝ նշված բերդը, որ պահպանվում է նախնական տեսքով, կոչվում է Ծակերի բերդ:

Դատելով Սեդրակ Բարխուդարյանի դիտարկումներից, կարելի է ենթադրել, որ այդ եկեղեցին կամ մատուռը կրել է Սուրբ Մարտիրոս անունը:

Իսկ ճանաչված գորիսեցի Խասան Հարությունյանը, ում հետ 2019 թ. եղանք այդ սրբավայրում, պնդում էր նախնիներից լսածը՝ սրբավայրը կոչվել է Կամի վանք:

Խասան Հարությունյանը վկայում էր նաեւ, որ 30-40 տարի առաջ ինքը տեսել է ավերակված եկեղեցու պատերի դեռեւս կանգուն հատվածները: Եվ դրանք վերացել են մի քանի տարի առաջ՝ ջրհեղեղի հետեւանքով:

Մեր ուխտագնացության ընթացքում հիշեցի նաեւ լուսահոգի Գամառնիկ Ներսիսյանին, ում ուղեկցությամբ 2010 թվականին առաջին անգամ եղանք հրաշք այս վայրում:

Եվ ուրեմն՝ ապրիլի 24-ի ուխտագնացության ընթացքում  տեսանք միայն եկեղեցու հիմքերն ու մերձակայքում ցրված քարերը՝ որոշակիորեն մշակված:

Մենք կանգ առանք Ծակերի բերդի դիմաց՝ ավերակված եկեղեցու տարածքում, եւ չհասանք Թթու ջուր:

Այդտեղ էլ հիշեցինք Սուրեն Վարդանյանի պատումն առ այն, որ ըստ  գորիսեցի Ժորա Ասատրյանի՝ Ակսելն իրենց այգուց քանիցս կանչել էր հարեւանի երեխաներին, շշեր տվել եւ խնդրել՝ Թթու ջուր կոչվող աղբյուրից իր համար ջուր բերել...

Հետդարձին հանդիպեցինք Կարեն Թանգյանին եւ Արմեն Պետրոսյանին, ովքեր ձորի սկզբնամասում իրենց հողակտորներն էին մշակում: Ափսոս սակայն, որ բերրի հողերով ու ջրառատ այդ ձորում բազմաթիվ հողակտորներ այլեւս անմշակ են, կարծեք ե՛ւ հողն է մեզանից խռովել, ե՛ւ մենք՝ հողից:

Այդ ընթացքում Գագիկ Հայրումյանը, հայրենի քարափներով ոգեւորված ու խանդավառված, փորձում էր լուսանկարել բնաշխարհի ամեն մի ուշարժան դրվագ: Իսկ Վարդան Սարգսյանը, ով մանկությունն անց է կացրել այդ տեղերում, գիտի ամեն մի քարանձավի, ամեն մի բարձունքի պատմություն: Եվ Կարեն Թանգյանի հետ ներկայացնում-մատուցում էր ձորում տարածված ուտելի խոտաբույսերը՝ իրենց բուժական նշանակությամբ, որոնց անունները հանդիպում ենք նաեւ Բակունցի ստեղծագործություններում՝ դաղձ, գայլուկ, լոշտակ, խատուտիկ, թրթնջուկ...

Ուխտագնացությունն ավարտելուց հետո հյուրընկալվեցինք Վարդան Սարգսյանի քեռորդու՝ Նորայր Թանգյանի հարգելի օջախում, որ գտնվում է Թանգու ձորում՝ Պուստի քերծի դիմաց:

Հանգրվանեցինք տան մերձակայքում պատրաստվող հանգստյան գոտում՝ արդեն իսկ կառուցված լճակի մեջ ճոճվող նավակի վրա, որն ամբողջացրեց օրվա հեքիաթայնությունը:

Մեր հարգանքը՝ Նորայր Թանգյանին եւ նրա տիկնոջը՝ Ռուզաննային:

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Գագիկ Հայրումյանի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40