«Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրողը և ռուսամետ բլոգերը ազատ են արձակվել

09.09.2023 00:46
763

Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված «Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրող Աշոտ Գևորգյանը, ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը և ևս մեկ անձ ազատ են արձակվել, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Ըստ Աբրահամյանի՝ զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար մեղադրանք է առաջադրվել 4 հոգու, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ տվյալներ են ձեռք բերվել՝ Վերիշենի բնակիչ, 32-ամյա Մ.Պ.-ի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ նա ապօրինի կերպով փոխադրել, պահել և, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի իրացրել է հրազեն և ռազմամթերք, որոնք հայտնաբերվել են խուզարկության արդյունքում:

Մասնավորապես, ըստ ՔԿ-ի, Մ.Պ.-ն, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ձեռք է բերել «AK» տեսակի 2 ինքնաձիգ, ինչպես նաև՝ մարտական փամփուշտներ և նռնակ, որոնք ապօրինի փոխադրել և պահել է իր բնակության վայրի հարակից այգում: 2022-ի ընթացքում ինքնաձիգներից մեկը ապօրինի կերպով փոխադրել և պահել է իր՝ Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի տան հարակից այգում, իսկ մյուսը մտադրվել է իրացնել:

Իր մտադրության մասին, ըստ հաղորդագրության, նա տեղեկացրել է իր քենակալ, նույն բնակավայրի բնակիչ Ա.Մ.-ին՝ նրան առաջարկելով վաճառել դրանցից մեկը: Վերջինս էլ Երևան քաղաքի բնակիչ Մ.Ն.-ից տեղեկանալով ինքնաձիգ գնելու ցանկության մասին՝ այդ մասին տեղեկացրել է Մ.Պ.-ին:

Դրանից հետո Մ.Պ.-ն մորը հանձնարարել է Ա.Մ.-ին փոխանցել հրազենն ու ռազմամթերքի պահանջվող քանակը: Մայրը «AK» ինքնաձիգը, ինչպես նաև` 190 փամփուշտ, 6 պահունակ՝ լիցքավորված ևս 180 փամփուշտներով՝ ընդհանուր 370 փամփուշտ, նռնակ, օգոստոսի 19-ից օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով փոխադրել և պահել է տան տարածքում, ապա՝ փոխանցել Ա.Մ.-ին:

Քննչականը հայտնում է, որ սեպտեմբերի 6-ին վերջինս ինքնաձիգն ու փամփուշտներն փոխադրել է Գորիսում գործող հյուրանոցի մոտ, որտեղ վաճառել է Երևանի վերոհիշյալ բնակչին, ով դրանք տեղավորել է Գևորգյանին պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, որից անմիջապես հետո ձերբակալվել է:

Ըստ հաղորդագրության, Մ.Ն.-ն մատնացույց է արել Աշոտ Գևորգյանի մեքենայի բեռնախցիկում եղած փաթեթը և հայտարարել, որ այն բեռնախցիկում դրել է Ա.Մ.-ն:

«Ներկայացված փաթեթում եղել է մասնատված մեկ հատ ինքնաձիգ, 2 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 30-ական փամփուշտով, 190 հատ փամփուշտ, «Ջ1» տեսակի նռնակ` իր պայթուցիչով, «M 75» տեսակի նռնակ և դանակ: Ձերբակալվածներ Ա.Մ.-ն և Մ.Ն.-ն, մատնացույց անելով Գորիս քաղաքում գտնվող հյուրանոցի դիմային հատվածը, հայտարարել են, որ 2023թ. սեպտեմբերի 6-ին զենքը նշված հատվածում, առանց Ա.Գևորգյանին տեղեկացնելու փաթեթի պարունակության մասին, իրենք են դրել վերջինիս պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայի մեջ», - ասված է հաղորդագրությունում:

ՔԿ-ն հայտնում է, որ ավելի վաղ ձերբակալված Մ.Բ.-ն և Ն.Ք.-ն Գևորգյանի հետ գտնվել են նույն ավտոմեքենայում:

Խուզարկություններ են կատարվել նաև ձերբակալվածների բնակության վայրերում, որի ընթացքում Ա.Մ.-ի տանը հայտնաբերվել է 484 հատ 5.45 մմ տրամաչափի, 290 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, ինքնաձիգի 4 պահունակ, «Ֆ-1», «Ջ-1» տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, սվին դանակներ, գազային ատրճանակ, օպտիկական սարք, կողմնացույց, դանակներ, սաղավարտ, զրահաբաճկոն, զինվորական համազգեստ, իսկ Մ.Ն.-ի՝ Երևանի բնակարանում հայտնաբերվել են ատրճանակ, պայթուցիկ սարքի նմանվող առարկաներ, 3 փաթեթ փամփուշտներ:

Խուզարկություններով ռազմամթերք հայտնաբերելու դեպքերով նախաձեռնվել են նոր քրեական վարույթներ, որոնք միացվել են ավելի վաղ նախաձեռնված վերոհիշյալ քրեական վարույթին:

.azatutyun.am

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22