Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն

14.01.2026 20:02
540

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի հիշում, թե ինչքան պարգևավճար է ստացել։

«Ամեն դեպքում, այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք դրա մասին ինֆորմացիան շատ բաց ու հասանելի կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում։ Ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս բոլոր պաշտոնատար անձանց հայտարարագրերն ուսումնասիրել և այնտեղ տեսնել, թե ով ինչքան աշխատավարձ և ինչքան հավելավճար է ստացել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գալյանը։

Նա նշեց, որ պարգևավճարները տրվել են պաշտոնյաների կատարած աշխատանքի, դրա ռիսկայնության համար. «Կառավարությունը կարող էր գնալ շատ ավելի ռադիկալ որոշման, որ վերանայի պետական պաշտոն զբողեցնող անձանց վարձատրության գործակիցները։ Բայց քանի որ դա կլիներ տևական պրոցես, այս պահին որոշում է կայացվել կառավարության կատարողականի՝ աշխատանքների իրականացման ծավալի հիման վրա, որոշակի տոկոսային հարաբերակցությամբ տրամադրել պարգևավճարներ։ Ընդ որում, պարգևավճարները տրամադրվում են ոչ միայն  ղեկավարներին, այլև՝ նախարարությանը՝ հաշվի առնելով կոնկրետ նախարարության առաջնությունների կատարման ծավալը»։

Նախարարը սա շատ կարևոր քայլ է համարում. «Մենք անընդհատ խոսում ենք աշխատավարձի սակավությամբ պայմանավորված՝ կադրեր հայթայթելու խնդրի մասին, թափուր հաստիքների, աշխատանքները ժամանակին կատարել չհասցնելու մասին, ես կարծում եմ՝ սա  քայլ է, որը մեծ գոհունակությամբ ընդունվել է նաև հանրային բոլոր ծառայողների կողմից։ Սա մեծ մոտիվացիոն ազդակ է, որպեսզի նրանք էլ ավելի ջանասիրաբար աշխատեն»։

 Վերջում Գալյանը հիշեց, որ մոտավորապես 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40