Ստեղծեք և արարեք Սյունիքի մարզում. Հունան Պողոսյանը կոչ հղեց գործարարներին

29.05.2019 15:02
1252

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 27-ին Տաթեւ համայնքի «Տաթեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանին հարակից տարածքում կայացավ «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովը:

Դրա նպատակն էր Սյունիքի մարզի տնտեսության եւ համայնքների զարգացման գործընթացներում Հայաստանում ու արտերկրում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող եւ բիզնես շահեր հետապնդող գործարարների ներգրավումը: Այն ուղղված էր ներդրումային միջավայրի ակտիվացմանը, բիզնես ոլորտում նորանոր փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը:

Համաժողովին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության այլ անդամներ, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, Հայաստանից ու արտերկրից ժամանած գործարարներ՝ փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, բիզնես-նախագծերի հեղինակներ, պետական եւ հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ:

«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովը մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի ողջույնի խոսքերով:

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց. «Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել մի այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին, ովքեր գիտեն, որ այդ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանի Հանրապետությունում: Այս ամենն ընդամենը հայտարարություն չէ, որովհետեւՀայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա՝ կապ չունի, թե ինչ մակարդակի ջանք է դա, որովհետեւ այն, ինչ մենք ունենք իրականում, նախ ունենում ենք որպես գաղափար: «Տաթեւեր»-ը, որը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է, մի խումբ մարդկանց գաղափար է: Եվ մեր մեծագույն խնդիրը Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու, մտածելու, երազելու եւ այն իրագործելու համարձակությամբ օժտելն է: Այս մարզային ֆորումները հենց այդ նպատակին են ծառայում, որպեսզի այդ ուղերձը հղենք բոլոր մարզերի բնակիչներին, որովհետեւ տնտեսական զարգացումը հենվում է առաջին հերթին անհատների վրա: Իհարկե, շատ կարեւոր է խոշոր ներդրողների մուտքը Հայաստանի Հանրապետություն, բայց իմ համոզմամբ նրանք առաջին հերթին գնում են տաղանդավոր մարդկանց հետեւից: Մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, ովքեր կարողանում են միջավայր ստեղծել ուրիշների երազանքների իրականացման համար: Ողջունում եմ այսօրվա համաժողովը եւ հաջողություն եմ մաղթում բոլորիս մեր այս կարեւոր առաքելությունն ի կատար ածելու գործում: Հայաստանի Հանրապետությունում ապրում են տաղանդավոր մարդիկ, մեր խնդիրն է այնպես անել, որ նրանք հավատան եւ հաղթեն»:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով հիանալի մտահղացման հեղինակներին, նրա կազմակերպման աշխատանքներում ջանք ներդրած բոլորին, նշեց. «Մարզային իշխանությունները կարող են եւ պետք է կապող օղակ դառնան գործարարների, պետական կառույցների, բիզնես գաղափարներ ունեցողների միջեւ` երաշխավորելով, որ նոր ձեռնարկների իրագործման ճանապարհին չեք հանդիպելու ավելորդ վարչարարության, բյուրոկրատական քաշքշուկների, որեւէ բացասական իրողության, որը կխանգարի ձեր ներդրումների համար ամուր հող ստեղծելուն, երաշխավորելով, որ տեսնելու եք միայն բարի կամեցողություն եւ օժանդակություն: Անդրադառնալով Սյունիքի տնտեսական ներուժին, հետագա զարգացման հնարավորություններին ու ներդրումային միջավայրի առանձնահատկություններին՝ նշեմ, որ մեզ համար մարզի տնտեսական զարգացման գերակա ուղղություններն են զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Հենց այս ճյուղերին են վերաբերելու այստեղ ներկայացվող ծրագրերը: Կոչ եմ անում լինել հնարավորինս ակտիվ, հանդես բերել նախաձեռնողականություն, օգտվել այս հարթակից եւ ձեր քայլն անել հանուն Սյունիքի մարզի: Եկե՛ք Սյունիք, ներդրե՛ք Սյունիքում, միասի՛ն զարգացնենք Սյունիքը»:

Ցուցադրվեց տեսաֆիլմ՝ Սյունիքի վաղվա օրվա տեսլականի մասին, առանձին ելույթով ներկայացվեցին մարզի տնտեսական կյանքի վերլուծությունն ու ցուցանիշները, այդ ոլորտի առանձին ճյուղերին առնչվող տեղեկությունները:

Այնուհետեւ կազմակերպվեց մարզի տնտեսական զարգացմանը վերաբերող պանելային քննարկում՝ գործադիր, օրենսդիր մարմինների ու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին Սյունիքի մարզի ներդրումային գրավչությունը եւ ներուժը՝ արդեն հաջողություն գրանցած եւ ընթացքի մեջ գտնվող բիզնեսի օրինակներ, իրատեսական ներդրումային ծրագրերի գաղափարներ (ընդհանուր՝ 25 ծրագիր)։

Իբրեւ այդ ամենի տրամաբանական շարունակություն՝ ներդրողների եւ բիզնես-ծրագրեր ունեցողների միջեւ կնքվեցին համագործակցության մի քանի հուշագրեր:

EXPO ցուցահանդեսով ներկայացվեց Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, որի տաղավարում Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ շրջեցին ՀՀ վարչապետն ու հյուրերը:

Համաժողովն իրենց ելույթներով ամփոփեցին Նիկոլ Փաշինյանն ու Հունան Պողոսյանը:

«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովի գործընկերներն էին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ն, «Մարիլա» ՍՊԸ-ն, «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ն: Վեջինս նաեւ հենց տեղում իր ուղղաթիռների ցուցադրական թռիչքներ կազմակերպեց:

syunik.mtad.am

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10