Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը

04.04.2023 11:46
3890

Ապրիլի 3-ից մեկնարկած նոր կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար ապրիլի 4-ից Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը, ինչպես նաև պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետծառայողների համար գործում են սպասարկման առանձին կետեր:

Այս մասին հայտնում են Արցախի Պետական տեսչությունների կառավարման կոմիտե: 

Նոր կտրոնների տրամադրման գործընթացը Ստեփանակերտում ապրիլի 4-ին գործում է հետևյալ գրաֆիկով՝ հաշվի առնելով էլեկտրամատակարարման հովհարային անջատումները՝

ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե, Տիգրան Մեծի 10/26, 10-րդ դպրոց, աշխատում են ժամը 9:00-11:00, 12:00-13:00, 14:00-15:00, 16:00-18:00.

ԱրՊՀ, 5-րդ դպրոց աշխատում են ժամը 9:00-12:00, 14:00-16:00, 17:00-18:00.

Նյութական վնասների հարցերի կոմիտե, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ դպրոցները աշխատում են ժամը 11:00-13:00, 15:00-18:00.

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե` 10:00-13:00 ,14:00-17:00, 18:00-19:00: 

Հաջորդող օրերին տվյալ կենտրոնների աշխատանքի ժամանակացույցը կփոխվի հովհարային անջատումների ժամանակացույցին համապատասխան:

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08