Ստեփանակերտում տեղի է ունեցել դպրոցի վերաբացման արարողություն

27.11.2020 16:47
1232

Ստեփանակերտում նոյեմբերի 27-ին պաշտոնապես  վերաբացվել է Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ միջոցառմանը ներկա էին կրթության, գիտության և մշակույթի նախարարության, ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհվածների հիշատակը: Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի գործունեության կառավարման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը դպրոցի վերաբացման կապակցությամբ շնորհավորելով բոլորին տեղեկացրել է, որ խաղաղապահների նպատակն է նպաստել սեղմ ժամկետներում Արցախի բոլոր դպրոցների վերաբացմանը: Դպրոցի վերաբացումը խորհրդանշող զանգը հնչեցրել են Շուշի քաղաքից առաջին դասարանի աշակերտուհին ու մայրաքաղաքի դպրոցականներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ կրթօջախը գործում էր դեռևս նոյեմբերի 18-ից 6 ուսուցիչներով ու փոքրաթիվ աշակերտներով:

«Այնուհետև աշակերտների թիվն աճեց և դեռ գրանցումը շարունակվում է: Ներկայումս Արցախի տարբեր բնակավայրերից՝ ներառյալ Շուշիից, Հադրութի շրջանից,  մեր դպրոցում  սովորում է 400 աշակերտ: Կիսով չափ համալրված է նաև ուսուցչական անձնակազմը, իսկ  մյուսները շուտով կժամանեն: Շուրջ 3օր է լուծված է նաև դպրոցական շենքի ջեռուցման խնդիրը»,-մանրամասնեց համար 2 հիմնական դպրոցի տնօրենը՝ տեղեկացնելով նաև որ ավագ դպրոցի աշակերտները գրանցվում են Ստեփանակերտի համար 8 կրթօջախում, որը արդեն 4-5 օր է, ինչ գործում է:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40