Սուրբ եւ անմահ պատարագ Հարժիսի Սուրբ Մինաս եկեղեցում

26.07.2025 21:25
1208

Որոտանի կիրճում` Հարժիս գյուղի նախկին Ներքին շեն կոչվող բնակատեղիում, կանգուն է հնամենի Սուրբ Մինաս եկեղեցին՝ վերակառուցված դեռևս 1659 թվականին։

Երբեմնի սրբավայրը 1930-ականներից պարփակված էր լռությամբ. վերջին պատարագը մատուցվել էր 1931-ին։

Այդ ժամանակ եկեղեցու սպասավորները ենթարկվեցին բռնության, զանգակատունը քանդվեց, իսկ տաճարը վերածվեց պահեստի։

1931 թ. ապրիլի 28-ի աղետալի երկրաշարժից հետո գյուղը լքվեց. Յայջի անունով հայտնի բնակավայրը տեղափոխվեց դեպի հյուսիս՝ սարավանդային հատված։

Սակայն, անգամ խորհրդային տարիներին, հավատավոր հարժիսցիները չէին խզել կապը Սուրբ Մինաս եկեղեցու հետ՝ շարունակելով այցելել այնտեղ՝ ե՛ւ աղոթելու, ե՛ւ սրբավայրից զորություն ստանալու համար:

Տասնամյակների լռությունից հետո՝ 2021 թ. հուլիսի 17-ին, Հարժիսի Սուրբ Մինաս եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։

Զորացնող այդ արարողությունը ժամանակին լուսաբանվել էր «Սյունյաց երկրի» էջերում եւ ընկալվել իբրեւ գյուղի  հոգևոր վերազարթոնքի սկիզբ։

Եվ ահա՝ չորս տարի անց, ս.թ.  հուլիսի 26-ին, նույն սրբավայրը կրկին լցվեց աղոթքով ու խնկի բույրով։

Պատարագամատույցն էր Որոտնավանքի հոգեւոր սպասավոր Տեր Դավիթ քահանա Գիշյանը։

Եկեղեցու տարածքը կրկին մարդաշատ էր, ներկա էին գյուղի բնակիչներ, ինչպես նաև ուխտավորներ մայրաքաղաքից եւ Գորիսից։

Պատարագից հետո Տեր Դավիթ քահանա Գիշյանը մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց․ «Սյունիքի մարզում ունենք բազմաթիվ չգործող քրիստոնեական տաճարներ։ Մեր աղոթքներով ու ուխտագնացություններով ձգտում ենք ապրեցնել դրանք՝ որպես հավատքի ու ազգային ինքնության հավերժական վկաներ։ Այդ ամենը Հայոց աշխարհի հոգեւոր-մշակութային կյանքի զարթոնքն ապահովելուն միտված քայլ է»։

Սուրբ Մինաս եկեղեցում տեղի ունեցած արարողությունը հերթական քայլն էր՝ Աստծո այդ սրբավայրի վերազարթոնքը ապահովելու ճանապարհին:

Հարժիս գյուղի վարչական ղեկավար Մհեր Թարխանյանի կարծիքով ՝ նշանավոր արարողությունն ավելի բազմամարդ կլիներ, եթե այն չհամընկներ գյուղատնտեսական աշխատանքների ամենաակտիվ շրջանին:

Արարողության ավարտին ուխտավորներին մատուցվեց ավանդական հարիսա՝ իբրեւ սիրո եւ համերաշխության  ճաշ։

Ներկաները ոչ միայն հաղորդվեցին սրբազան պատարագին, այլեւ՝ արարողությունից հետո, երկար ժամանակ մտքեր էին փոխանակում միմյանց հետ՝ արտահայտելով իրենց մտահոգությունը Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող դատապարտելի իրադարձությունների առթիվ։

Չմոռանանք նշել՝ պատարագը սկսվեց եւ ավարտվեց տերունական աղոթքով, իսկ վերջում ներկաները հայցում էին Բարձրյալի զորակցությունը Սյունյաց աշխարհին՝ մեր լեռնաշխարհի համար բախտորոշ այս ժամանակաշրջանում:

Աննա Ալեքսանյան

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53