Սուրեն Կարայանին են ներկայացվել Սյունիքի մարզի տնտեսական ծրագրերը

18.07.2017 09:17
1862

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 14-16-ը աշխատանքային այցով Սյունիքում էր՝ ծանոթանալու մարզի տնտեսական եւ զբոսաշրջային ծրագրերին:

Նախարար Կարայանն այցելել է «Սյունիք ֆուդ» ընկերության շինհրապարակ: Նախարարի գլխավորած աշխատանքային խումբը ծանոթացել է արտադրամասի շինարարական աշխատանքներին եւ քննարկել ներդրումային ծրագրի իրականացման ընթացքը: Ընկերության գործադիր տնօրեն Սարմեն Սարգսյանի խոսքով՝ կառավարությունը ձեռք է մեկնել իրենց ծրագրին եւ պետության կողմից տրված արտոնությունը մեծապես օգնել է ծրագրին: Գործարարը նշել է, որ գործարանի շինարարական աշխատանքները կավարտվեն երկու ամսից՝ սկսելով պահածոների արտադրությունը:

Սուրեն Կարայանը ընթացքում այցելել է նաեւ Սյունիքի Ազատ տնտեսական գոտու շինհրապարակ՝ ծանոթանալու ծրագրի ընթացքին: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին են ներկայացվել ազատ տնտեսական գոտու հատակագիծը, ենթակառուցվածքները եւ շինարակական աշխատանքների մանրամասները: Նախարարը եւ Մեղրու մաքսակետի ղեկավարությունը Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչների հետ քննարկել են ծրագրի իրականացման փուլերը եւ ժամկետները: Սուրեն Կարայանը նաեւ ծանոթացել է Մեղրու մաքսակետում իրանցի զբոսաշրջիկներին տրամադրվող տեղեկատվական նյութերին, զբոսաշրջիկների ներհոսքի վերաբերյալ տվյալներին:

Նախարար Կարայանի օրակարգում էր նաեւ այցը Մեղրու պահածոների գործարան: Գործարանի տնօրեն Գրիշա Գրիգորյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ արտադրամասը կրկնապատկել է արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ: Գործարարի խոսքով՝ պետության՝ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրված վարկը եւ պետական սուբսիդավորումը էապես օգնել են բիզնեսին ոտքի կանգնել եւ ընդլայնվել, իսկ խնայողություններն ուղղվում են գործարանի վերազինմանը: Գրիշա Գրիգորյանը նշել է, որ ավելացել են նաեւ արտահանման ուղղությունները՝ ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Սյունիքում քննարկել է նաեւ մարզի թեթեւ արդյունաբերության ներուժը: Նախարարը հանդիպումներ է ունեցել Գորիսի, Կապանի եւ Խնձորեսկի թեթեւ արդյունաբերության ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Սուրեն Կարայանը վերջիններիս հետ քննարկել է զարգացման ծրագրերը եւ պետության օժանդակության ձեւաչափը: Նախարարի խոսքով՝ առկա հզորություններով միայն թեթեւ արդյունաբերության ոլորտում Սյունիքի մարզում հնարավոր է 1000-1500 լրացուցիչ աշխատատեղ ստեղծել: Նախարարը հավելել է, որ կառավարությունը հետամուտ կլինի մարզի թեթեւ արդյունաբերության ծրագրերի խթանմանն ու զարգացմանը:

17 Հուլիս, 2017

mineconomy.am

Խմբագրության կողմից

Կարեն Կարապետյանի կառավարության առաջատար դեմքերից մեկի այցը, իրոք, սպասված էր, քանզի այցելության օրակարգի առանցքային հարցն Ազատ տնտեսական գոտու կազմակերպմանը միտված նախապատրաստական աշխատանքների ընթացքն էր: Ի դեպ, դա գործող կառավարության բացառիկ «պրոյեկտ»-ներից մեկն է, որ ենթադրում է մոտ 2500 աշխատատեղի ստեղծում Մեղրու տարածաշրջանում, Իրանի Իսլամական Հանրապետության եւ մի շարք այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն: Մյուս կողմից՝ 2010թ. մեկնարկած Տաթեւի զարգացման ծրագրից հետո դա ամենամասշտաբային ծրագիրն է Սյունիքում: Սակայն, որքան էլ տարօրինակ է, Ազատ տնտեսական գոտու նախապատրաստական աշխատանքների քննարկմանը եւ գործերի վիճակին տեղում ծանոթանալուն մասնակից չի արվել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Հուլիսի 14-ի ուրբաթ օրվա վերջին նա գնացել եւ Խնձորեսկի ճոճվող կամրջում մոտեցել է նախարարին, բայց, ըստ երեւույթին, ընկերակցելու (ուղեկցելու) առաջարկություն չի ստացել եւ այնտեղից էլ ճանապարհվել է Երեւան, իսկ նախարարը սկսել է ակտիվ աշխատանքային այցը՝ մարզի համայնքների ղեկավարների, համապատասխան կառույցների եւ տնտեսվարող սուբյեկտների ղեկավարների հետ:

Տեսականորեն կարելի է ընդունել, որ մարզպետը հանգստյան օրերին Երեւանում ավելի կարեւոր գործեր է ունեցել, քան Մեղրիում 2500 աշխատատեղ խոստացող ծրագրի իրականացման ընթացքի քննարկումն էր: Այդ դեպքում կարող էր նախարարի աշխատանքային խմբին միանալ մարզպետի տեղակալը (ասում են՝ մարզպետը տեղակալ ունի) կամ մարզպետարանի մոտ 150 հոգանոց աշխատակազմից որեւէ մեկը: Պարզվում է, մինչդեռ, որ մարզպետարանն առհասարակ չի հրավիրվել նախարարի աշխատանքային այցին:

Անշուշտ, արտառոց ոչինչ չկա այդ ամենի մեջ, քանզի յուրաքանչյուր ոք իր գործով է զբաղված, կարեւորն այն է, որ նախարարի այցն արդյունավետ ընթացք է ունեցել: Եվ ամենակարեւորը՝ Սյունիքն ապրում է իր կյանքով, մարզպետը՝ իր…

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08