Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ

03.07.2019 17:21
1175

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման թեմայով, որին մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եփրեմյանը, Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները և այլ անձինք։  

Ինչպես  հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Պապիկյանը, խոսելով պետության համար ջրային ռեսուրսների կարևորության և դրանք արդյունավետ կառավարելու անհրաժեշտության մասին, միաժամանակ ընդգծել է, որ ջրային համակարգը երկրի տնտեսության զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում առանցքային նշանակություն ունի։ «Մենք պետք է հոգատարությամբ և սրտացավությամբ վերաբերվենք մեր ջրային պաշարներին։ Ջրային ռեսուրսների ճիշտ գնահատմամբ և արդյուանվետ տեղաբաշխմամբ է պայմանավորված տնտեսության մի շարք ճյուղերի զարգացումը»,- ասել է նախարարը։

Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները նախարարին են զեկուցել ջրօգտագործողների հետ աշխատանքների կազմակերպման ընթացքը, հավաքագրումների հունվար-հունիս ցուցանիշները, ներկայացրել ոլորտի առանձնահատկությունները։

Նախարար Պապիկյանը Ջրօգտագործողների ընկերությունների հանդեպ հանրային անվստահությունը կոտրելու նպատակով տնօրենների առաջ խնդիր է դրել բարձրացնել աշխատանքի կազմակերպման թափանցիկությունն ու ապահովել տվյալների հրապարակայնությունը։ Սուրեն Պապիկյանը հավաքագրումների ցուցանիշները գնահատել է ոչ բավարար և խստիվ հանձնարարել չբավարարվել գանձումների այժմյան մակարդակով և ձգտել ապահովել նոր նշաձող։

 armenpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40