Սուրեն Պապիկյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

06.03.2020 20:04
1277

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան/ Suren Papikyanն այսօր անցկացրել է մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Խորհրդակցության մեկնարկին Շրջակա միջավայրի նախարարի առաջարկությամբ անդրադարձ է կատարվել կառավարության՝ մինչև 2020 թվականի 10-րդ ամսի 10-րդ օրը հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու ծրագրին․ «Հիմնական միջոցառումը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին։ Այդ օրը քաղաքացիները կամավոր սկզբունքով ծառեր կտնկեն իրենց այգիներում, բակերում և հարակից տարածքներում։ Միջոցառման իրականացման գործում մարզպետարանների դերը ամենակարևորներից է, ներգրավված կլինեն դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ»,- նշել է Գրիգորյանը և ավելացրել, որ ծրագիրն իրականանալու է երկու մասով։ Առաջինով նախատեսվում է ծառեր տնկել հաստատությունների հարակից տարածքներում, երկրորդ մասի շրջանակներում քաղաքացիները պետության կողմից որոշված տարածքներում կմասնակցեն անտառավերականգնման աշխատանքներին։
Անդրադառնալով օրակարգային մյուս հարցերին` ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ մարզերի եկամուտների հավաքագրման արդյունքների վրա․ 2 ամսվա ընթացքում հավաքագրվել է 3 մլրդ 626 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 461 միլիոն դրամով։
Ի թիվս խորհրդակցության այլ թեմաների՝ անդրադարձ է կատարվել նաև սուբվենցիոն ծրագրերին։ 2020 թվականին համայնքներից ընդհանուր առմամբ ներկայացվել է աննախադեպ թվով՝ 812 հայտ՝ մոտավորապես 45,5 միլիարդ արժողությամբ։
Խորհրդակցության ավարտին նախարարի հանձնարարությամբ ձևավորվելու է աշխատանքային խումբ 2019 թվականից չավարտված կամ թերի իրականացված ծրագրերի ուսումնասիրության և համապատասխան զեկույցներով հանդես գալու համար։

На изображении может находиться: 8 человек, люди сидят, стол и в помещении

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40