Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

28.06.2024 17:10
692

Հունիսի 28-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Միջոցառմանը ներկա էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։

Շնորհավորելով ներկաներին ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ակադեմիան մեծ ավանդ ու ներդրում ունի բանակաշինության կայացման գործում։ Սուրեն Պապիկյանը նաև շեշտել է, որ այսօր՝ 30 տարի անց, ռազմական ակադեմիան իր դռներն է բացում որակապես նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ծրագրերով ու շենքային պայմաններով։

«Պետք է անկեղծորեն ասել՝ ռազմական կրթօջախը դժվար ճանապարհ է անցել՝ իր կենսագրության տարբեր փուլերում առերեսվելով և՛ ձեռքբերումների, և՛ ձախողումների, և՛ նվաճումների, և՛ թերացումների հետ, սակայն կանգ չի առել, շարունակել է իր ընթացքն ինքնակատարելագործման ճանապարհով՝ ընդլայնելով կրթօջախի ուսումնանյութական բազան, բարելավելով շենքային պայմանները, բարձրացնելով դասավանդման արդյունավետությունը, պրոֆեսորադասախոսական կազմի արհեստավարժությունը, ապագա սպաների գաղափարական ու բարոյահոգեբանական դաստիարակության մակարդակը՝ ի շահ բանակն արժանավոր սպայական կադրերով համալրելու գերնպատակի»,- ընդգծել է նախարար Պապիկյանը՝ հավելելով, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի՝ աշխարհի առաջատար ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիային անդամագրվելը միջազգային լայն համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռել:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24