Սուրիկ Խաչատրյանի շնորհավորանքը Մարտի 8-ի կապակցությամբ

08.03.2025 19:26
1457

Սիրելի՜ հայուհիներ

Գարնանաբույր այս օրը ջերմությամբ և սիրով շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնի առթիվ, մաղթում առաջին հերթին արևշատություն, երջանկություն և խաղաղ երկրում ապրելու, արարելու անհոգ կյանք։

Վստահ եմ, որ այսօր շատ եք լսել և դեռ լսելու եք մեր պետության, հասարակական֊քաղաքական հարթակի կայացման, հայ ընտանիքի ամրության, սերունդների կրթման և դաստիարակման և այլ ոլորտներում ունեցած ձեր ներդրումների կարևորության մասին։

Միանալով և շեշտադրելով այդ ամենը ավելացնում եմ ևս մեկը։

Դուք ուրույն ներդրում ունեք մեր կյանքում։

Ձեր նվիրվածությունը, հոգատարությունը և ուժն ամեն օր աշխարհն ավելի լուսավոր ու բարի են դարձնում։ Դուք ընտանիքի ջերմության, սիրո և համերաշխության անկյունաքարն եք։

Թող ձեր ժպիտները միշտ լինեն անկեղծ, սրտերը՝ լի երջանկությամբ, իսկ յուրաքանչյուր օր լցված լինի արժանապատվության, սիրո ու հարգանքի զգացումով։

Հարգանքով և ջերմ բարեմաղթանքներով

Սուրիկ Խաչատրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40