«Սուրմալու»-ում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներին մասնակցել է 1061 փրկարար, փլատակներից դուրս է բերվել 10 տուժած

18.08.2022 21:55
2590

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին oգոստոսի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հերթափոխերով մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1061 փրկարարական ծառայող։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից:

«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1965 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան 1970 թ․, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1988 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆաենբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Համբարձումի Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Դեպքի վայրում աշխատում են 37 փրկարարական ծառայող (այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 14, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 15 փրկարարական ծառայող, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը), ինչպես նաև 17 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից, 2 կամավոր և 1 շուն՝ «Զապադ» կամավորական խմբից։

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 2 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են  նաև քաղաքապետարանի 1 տրակտոր, 1 բեռնատար ինքնաթափ և 1 ավտոկռունկ։

Օգոստոսի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1061 փրկարարական ծառայող։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 

1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․
2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ.:

ՀՀ ԱԻՆ-ն անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ՝ հավելելով, որ հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը 53 քաղաքացու տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ ։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռահարկ շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։

ԱԺ-ում կստեղծվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով

10.08.2026 14:34

Ինչու է վտանգված Հայաստանի կենսաբազմազանությունը

10.08.2026 14:22

Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի արձագանքին Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման առնչությամբ

10.08.2026 12:59

Սյունյաց աշխարհի արժանավոր դուստր Սուսաննա Գրիգորյանի հոբելյանն է

10.08.2026 12:22

Արամ Վարդևանյանը 53 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ փոխնախագահ

10.08.2026 12:18

Язык как путь к культуре: в Доме Москвы в Ереване завершились курсы армянского языка

10.08.2026 11:36

Ուսուցիչների բարձր տարակարգի երեք պարտադիր պահանջ հանվել է 2025-ի նոյեմբերից

10.08.2026 11:26

Սիրիան և ՌԴ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

10.08.2026 11:16

Չորս խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում

10.08.2026 10:53

Իրանը Հորմուզի նեղուցի վերաբացումը կապում է ԱՄՆ-ի զիջումների հետ

10.08.2026 10:42

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

10.08.2026 10:40

Երկրորդ տարին անընդմեջ Տաշտունը տոնեց իր օրը՝ մեծ շուքով ու ոգևորությամբ

10.08.2026 00:00