«Սուրմալու»-ում փլատակների տակ դեռևս կրակի օջախներ կան. փոխնախարար

15.08.2022 12:42
1010

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը մանրամասներ  է ներկայացրել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյունից հետո տեղի ունեցող աշխատանքների վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում Համբարյանը հայտնել է, որ փլատակների տակ դեռևս կրակի օջախներ կան, ինչի մասին է վկայում ծխի առկայությունը: Նրա խոսքով՝ նման օջախներ կան նաև բարձր հարկերում, որոնք կարող են նորից բռնկվել, եթե չարվեն հովացման աշխատանքներ:

Հարցին, թե որքան կտևեն աշխատանքներն առևտրի կենտրոնի տարածքում, ԱԻ նախարարի տեղակալը նշեց, որ կխուսափի ժամկետ նշել: «Մինչև ամբողջական բոլոր օջախները չհովացվեն, մենք չենք կարող խոսել դրա մասին: Դեռևս բավական ժամանակ կտևի դա:  Մեծ աշխատանք կա տանելու նաև փլատակների մաքրման  և որոնողափրկարարական աշխատանքների ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Նա հայտնեց, որ 158 փրկարար է ներգրավված աշխատանքներում: Օգոստոսի 14-ի երեկոյան և 15-ի գիշերն աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ: Համբարյանն ընդգծեց, որ կամավորները ցուցակագրված են, բազան կա, անհրաժեշտության դեպքում կդիմեն նրանց օգնությանը:

Նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ պայթյունին ԱԻՆ-ի արձագանքը եղել է շատ արագ, ռեսուրսների խնդիր չի եղել: «Մասնավորապես, անհրաժեշտություն եղել է վերամբարձ կռունկների, բեռնատարների, տրակտորների, որը Երևանի քաղաքապետարանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և այլ կառույցների մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով շատ արագ լուծվել է, տեխնիկայի խնդիր բացարձակապես չի եղել: Ներգրավվել են նաև Երևանի քաղաքապետարանի ջրատար մեքենաները»,-մանրամասնեց Համբարյանը:

Հարցին, արդյոք պայթյունի պատճառը հրավտանգ նյութերն են, Համբարյանը պատասխանեց. «Միայն մասնագիտական հետաքննությունը կտա դրա պատասխանը, այս պահին զերծ մնանք որևէ գնահատական տալուց: Ընդամենը անզեն աչքով տեսնում ենք, որ հատկապես պայթուցիկները կարող են պայթյունի կամ հարվածային ալիքի պատճառներից մեկը լինել կամ հիմնականը. դրա պատասխանը հետաքննությունը կտա: Այսօր առավոտյան դեռ ճայթյուններ լինում են տարբեր հատվածներում, ինչը խոսում է այդ նյութի սփռված լինելու մասին»:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01