Սուսաննա Մարտիրոսյանի հոբելյանն է

06.09.2024 11:00
1588

Լրանում է Սուսաննա Մարտիրոսյանի 70-ամյակը։

Շնորհավորում ենք նրան և բարի մաղթանքներ հղում։

Տարիներ առաջ առիթ ենք ունեցել հրապարակավ գնահատանքի խոսք հնչեցնել Սուսաննա Մարտիրոսյանի մասին։ Ասվածին՝ հինգ տարի անց, հավելում ենք միայն դրվատանքի ու խանդաղատանքի նոր երանգներ։

Վերջին մոտ հիսուն տարում Կապանի մշակութային կյանքի առաջնագծում է...

Հոգևոր-մշակութային հարցերի խորը իմացություն, ոլորտի երախտավորների մասին չխամրող հիշողությունների մի ամբողջ շարք, կազմակերպչական անուրանալի ջիղ և հմտություններ, ընդգծված ընկերասիրություն և մարդկայնություն, դրականն ու լավը տեսնելու և այդ ամենով ուրախանալու-ոգեշնչվելու կարողություն, ազգային ու քրիստոնեական արժեքների հանդեպ անվերապահ հավատարմություն, երիտասարդական եռանդ, ծագող հարցերի հանդեպ ստեղծագործական և ոչ ստանդարտ մոտեցում...

Սուսաննա Մարտիրոսյանին բնորոշ այդ հատկանիշների թվարկումը կարելի է շարունակել։ Եվ, որ կարևոր է, մարդկային այդ որակները շարունակում են ուղեկցել նրան նաև հիմա, երբ ոտք է դնում կյանքի յոթերորդ տասնամյակում։ Դա է պատճառը, որ նրա ներկայությունն այսօր էլ սպասված է մարզկենտրոնի հասարակական-քաղաքական և հատկապես մշակութային կյանքում։ Իսկ դա ամեն մի մարդու համար ճիշտ ապրած լինելու կարևոր ցուցիչ է։

Սուսաննա Մարտիրոսյանին՝ քաջառողջություն, աներեր ընթացք իր նախընտրած, իրեն հոգեհարազատ, նաև կապանյան մշակույթի սեփական հերկով ոգեղենացած ճանապարհին։

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40