ԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունության համար. Հարիս

24.09.2024 22:10
641

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման և տարածաշրջանում կայունության համար:  Այս մասին ասվում էԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հայտարարության մեջ՝ ուղղված հայ-ամերիկյան հանրությանը․

«Իմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ այս օրը, երբ դուք նշում եք Հայաստանի անկախության օրը։

Մինչ մենք տոնում ենք այս օրը, մենք նաև պետք է երբեք չմոռանանք Հայոց ցեղասպանության մասին, երբ շուրջ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին և քշվեցին դեպի մահվաներթ:

Սա ողբերգություն է, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Հայ-ամերիկյան համայնքի տոկունությունը մնում է ոգեշնչման աղբյուր Ամերիկյան մեր հավաքական պատմության մեջ: Ես հավատարիմ եմ մնում Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հասնելու գաղափարին՝ հիմնված ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգանքի վրա:

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման և տարածաշրջանում կայունության համար:

Ես շարունակելու եմ աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության խթանման նրա ջանքերում:

Հայաստանն ու իր ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս ձգտել ազատության և արդարության: Ես հավատարիմ եմ մնում մեր ժողովուրդների միջև կապերի խորացմանը և գործընկերության ամրապնդմանը, որն աջակցում է մեր ընդհանուր արժեքներին և ձգտումներին: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ: Հարգանքով, Փոխնախագահ Քամալա Հարիս։»։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40