Գորիսի պետական քոլեջում ավարտվեց 2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունը

25.08.2022 11:47
1102

Ամիսներ առաջ էր, երբ Գորիսի պետական քոլեջը ճանապարհեց շրջանավարտների հերթական խումբը՝ 86 հոգի, 9 մասնագիտությամբ:

Եվ ահա նրանց փոխարինելու է եկել պատանիների ու աղջիկների նոր հերթափոխ:

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավարտվեց 2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունը, որի արդյունքում 146 հոգի դարձան Գորիսի պետական քոլեջի ուսանող:

Ի դեպ, մեր կրթական հաստատությունում սովորել ցանկացողների թիվը շարունակում է աճել, ինչը վերստին ապացուցում է, որ Գորիսի պետական քոլեջը եղել եւ մնում է սպասված կրթօջախ ոչ միայն Գորիսի, այլեւ Սյունիքի ամբողջ տարածաշրջանում:

Նախորդ ժամանակները ցույց են տվել, որ Գորիսի պետական քոլեջում սովորելը պատիվ է յուրաքանչյուր երիտասարդի համար, ինչը, համոզված ենք, կվերահաստատվի նոր ուսումնական տարում:

«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենությունը, մանկավարժական անձնակազմը շնորհակալություն են հայտնում դիմորդներին, նրանց ծնողներին՝ վստահության, մեր կրթօջախի՝ տասնամյակներով հյուսված բարի համբավին հավատալու, ինչպես եւ իրենց ճակատագիրը քոլեջի հետ կապելու կամեցողության համար:

Շնորհակալություն ենք հայտնում բոլորին եւ հավաստիացնում, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում դուք կլինեք ձեր երազած մասնագիտության իսկական կրողը՝ ապագայում ձեր տեղն ունենալով աշխատաշուկայում:

Բարի երթ բոլորիդ…

Գորիսի պետական քոլեջ / Goris State College

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40