Ֆրանսիայի հայկական հիմնադրամի աջակցությամբ շուտով Տաթև համայնքի Սվարանց գյուղը խմելու ջուր կունենա։ Հիմնադրամն արդեն սկսել է աշխատանքները։ Այս պահին «Արսսաթ» ՍՊԸ֊ի կողմից, որի տնօրենն է Վահե Պարոնյանը, տրվել է ջրագծի և կապտաժների վերանորոգման աշխատանքների մեկնարկը։