Այցի մեխը լինելու են անվտանգային խնդիրները, իրանական շահերից չի բխում, որ վտանգվի Հայաստանի հետ իր սահմանը․ Վարդան Ոսկանյանը՝ Զարիֆի այցի մասին

25.05.2021 21:50
3474

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ  Ջավադ Զարիֆի այցը Բաքու առավել շատ պայմանավորված է նրանով, որ ցանկանում է հավասարակշռություն պահել․ իրանցի արտգործնախարարի նպատակը Երևան այցելելն է, այստեղ են լինելու խոսելիքները։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Բաքվում եղած հանդիպման վերաբերյալ հրապարակումներից դատելով, այնտեղ քննարկվել են հարցեր, որոնք արդեն վաղուց արծարծվում են ադրբեջանաիրանական օրակարգում, և նոր բան չկար։

«Երևան այցի մեխը, ակնհայտ է, լինելու են անվտանգային խնդիրները։ 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Իրանի համար մեր տարածաշրջանում ի հայտ են եկել նոր մարտահրավերներ և ռիսկեր, ընդ որում, այդ մարտահրավերներն ու ռիսկերը ընդհանուր են՝ նաև Հայաստանի շահերը հաշվի առնելով»,- ասաց նա։

Նշենք, որ ըստ Ադրբեջանում Իրանի դեսպանության տարածած հաղորդագրության, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կայացած հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակը դադարեցնելուց հետո տարածաշրջանի առկա իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, ինպես նաև՝ Ադրբեջանի, Իրանի ու Հայաստանի միջև հաղորդակցության միջանցքներն ու երկաթուղային ուղիները։ Հաղորդագրությունում նշվում է նաև, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի տարածքի ականազերծման աշխատանքներին և տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնմանը Իրանի մասնակցության հնարավորությունը։ Իրանի արտգործնախարարը վաղը ժամանելու է Երևան։

Երևան այցի օրակարգում, ըստ Վարդան Ոսկանյանի, մեկ այլ կարևոր խնդիր էլ կա, որին հանդիպմանը պետք է անդրադառնալ։

«Ռազմաքաղաքական հնարավոր զարգացումներին արձագանքելու համատեղ ջանքերերի մասին պետք է լինեն բանակցություններ։ Կարևոր թեմա է նաև պատերազմից հետո ճանապարհների ապաշրջափակման թեման։ Արդեն իսկ խոսք է գնում իրանական Ջուլֆա–Հին Ջուղա–Երասխ, այսինքն՝ Իրան-Նախիջևան-Հայաստան և հնարավորության դեպքում՝ Հայաստանից դեպի Վրաստան՝ Սևծովյան տարածաշրջան իրանական երկաթուղային ելք ապահովելու մասին։ Մյուս կողմից՝ իրանցիները վերջին շրջանում շատ ակտիվորեն առաջ են մղում Պարսից ծոցը Սև ծովին միացնելու հաղորդակցության հարցը, որը վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզի և Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությանը։ Այդ ծրագրով իրանցիները չափազանց շահագրգիռ են՝ հաշվի առնելով հատկպես այն հանգամանքը, որ Բաքվից անընդհատ հնչում են այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ լկտի հայտարարութուններ, ուստի  իրանցիները փորձում են ոչ միայն կանխել նման միջանցքի ստեղծումը, այլ նաև Հայաստանին առաջարկել այլընտրանք՝ Հյուսիսը Հարավին կապող՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող այդ ճանապարհային հաղորդակցության ուղին»,- ասաց նա։

Անդրադառնալով Սյունիքի մարզում ադրբեջանցի զինված ուժերի տեղակաման և հայ-ադրբեջանական նոր սահմանների որոշման հնարավոր գործընթացի վերաբերյալ իրանական վրաբերմունքին, նաև նրան, որ հայտարարել են, որ չեն ընդունի իրանի սահմանների հետ կապված որևէ փոփոխություն, Վարդան Ոսկանյանը նշեց, որ հայ-իրանական սահմանը իրանական քաղաքական և քաղաքագիտական շրջանակները դիտարկում են որպես Իրանի աշխարհաքաղաքական հնարավորությունների կարևորագույն հատված։

«Իրանական շահերից որևէ կերպ չի բխում, որ այդ սահմանը չգործի, այդ սահմանը լինի  վտանգված, լինեն մարտահրավերներ կամ ռիսկեր այդ սահմանի վերաբերյալ, ուստի իրանցիներն իրենցից կախված ամեն ինչ անելու են, կարծում եմ, նաև ռազմաքաղաքական ոլորտում, որպեսզի ապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ կապված ռիսկերի չեզոքացումը։ Խոսքը հատկապես Սյունիքի մարզի մասին է, որը կապող օղակն է մնացյալ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև, և որի անվտանգությամբ իրացիները պակաս հետաքրքրված չեն, քան հայաստացիները»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե ինչ է կարծում ՀՀ իշխանությունները ինչպես են համագործակցում այս հարցերի վերաբերյալ Իրանի հետ, Վարդան Ոսկանյանը նշեց, որ Հայաստանում, ցավոք սրտի, չկա կենտրոնացված իշխանություն։

«Մենք տեսնում ենք, որ նույնիսկ հայտարարությունների մակարդակում չկա համապատասխանություն, օրինակ՝ արտգործնախարարության  և վարչապետի աթոռը զբաղեցնող անձի միջև։ Հետևաբար Հայաստանի միասնական որոշման մասին խոսելը բավականին դժվար է դառնում։ Եթե հաշվի առնենք ՀՀ արտգործնախարարության հայտարարությունն այդ սահմանագծման և սահմանի որոշման գործընթացի մասին, ապա ակնհայտ է դառնում, որ արտգործախարարության ներկայացուցիչները փորձում են որոշակի հեռավորություն պահպանել վարչապետի աթոռը զբաղեցնող անձինց և հանդես գալ սեփական դիրքորոշումներով։ Անշուշտ, դրանք բավական զգուշավոր են, բայց կարծում եմ, այդուհանդերձ դրանց մեջ հայամետ շեշտադրումներ կան։ Հետևաբար խնդիր է ծագում նաև միջպետական հարաբերություններում, և իրանցիների համար էլ որոշակի բարդություններ են ի հայ գալիս հասկանալու Հայաստանից հնչող ուղերձները»,- ասաց նա։

Ըստ իրանագետի, ամեն դեպքում, անկհայտ է նաև, որ հայ-իրանական հարաբերությունները, անկախ տվյալ պահին իրեն Հայաստանում դեռևս իշխանություն համարող վարչախմբի գոյությունից, պետք է պահպանվեն և զարգանան։

«Դա պետք է անել՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում ի հայտ եկած նոր մարտահրավերներ ըու ռիսկերը, որոնք իրենց մեջ ներառում են նաև թշնամական ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի թեև փոքր, բայց այդուհանդերձ, ինչ-որ մասերի բռնազավթում»,- ասաց նա։ 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24