ՍՅՈՒՆԵՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ԱՅՑԸ ՉԻՆԱՍՏԱՆ

16.08.2019 09:50
1639

Բանաստեղծ, թարգմանիչ, միջազգային և հայրենական տասնյակ հեղինակավոր մրցանակների դափնեկիր, Կապանի պատվավոր քաղաքացի Գագիկ Դավթյանը հերթական անգամ Հայաստանի Հանրապետությունը պատվով ներկայացրեց միջազգային գրական հարթակում, այս անգամ մասնակցելով՝ Չինաստանի Սինին քաղաքում օգոստոսի 1-ից 6-ը անցկացված «Ցինհայ լճի Պոեզիայի միջազգային փառատոնին», որին մասնակցում էին պատվիրակներ բազմաթիվ երկներից:

Հայաստանից Գագիկ Դավթյանին ուղեկցում էր գրականագետ, ծագումով նույնպես սյունեցի Արմեն Ավանեսյանը: Փառատոնի 307 էջ ծավալով մեծադիր երկլեզու անթոլոգիայում ընդգրկված են աշխարհի 58 բանաստեղծների և թարգմանիչների աշխատանքները:

Գրքի 9 էջերում՝ անգլերեն և չինարեն թարգմանությամբ ներկայացված են Գագիկ Դավթյանի հակիրճ կենսագրականը, բանաստեղծությունների ծավալուն շարքը և էսսեն: Փառատոնի ձևաչափի հագեցած ծրագրի շրջանակներում Գագիկ Դավթյանը մայրենի լեզվով ելույթ է ունեցել Տիբեթական Հայբեյ քաղաքի (DAYU TRIBE) մշակույթի կենտրոնում անցկացված վրանային համաժողովում, (ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՀՈՂԱԳՆԴԻ. ԹՈՂ ՈՐ ՊՈԵԶԻԱՆ ԻՇԽԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ) թեմայով, բանաստեղծություններով հանդես է եկել Սինինի Գրքի տանը, Հայբեյի DAYU TRIBE հրապարակում:

Հարուստ է եղել փառատոնի զբոսաշրջային բաղադրիչը: Բանաստեղծը փառատոնի մասնակիցների հետ այցելել է GUI DE-ի կիրճում ամփոփված երկրաբանական զբոսայգի, TAER LAMASERY բուդդայական վանական համալիր, Տիբեթական մշակույթի թանգարան, այլ պատմամշակութային վայրեր, ներկա է եղել մեծանուն չին երգահան Վան Լոպինի անվան ամենամյա փառատոնի բացման հանդիսությանը:

Փառատոնային օրերը հագեցած են եղել գործնական հանդիպումներով բազմաթիվ երկրների պատվիրակ գորղների ու թարգմանրիչների հետ, այդ թվում՝ Ամերիկացի Ջակ Հիրշմանի, Սայմոն Օրտիսի, Ագնետա Ֆալկի, Ջեմի Քսուի, իտալացի Կլաուդիո Պոցանիի, Չեխ Լիբոր Մարտինեկի, ուկրաինացի Հալինա Կրուկի, էկվադորցի Աուգուստո Ռոդրիգեսի հետ:

Արթուր Գաբրիելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40