ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.09.2024 11:54
727

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ։

Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։

Այսօր մենք նշում ենք ոչ միայն նոր ուսումնական տարվա սկիզբը, այլև շեշտում ենք կրթության կարևորությունը՝ որպես մեր երկրի ապագայի հիմք ՝ պետականության պահպանման ամենահուսալի երաշխավոր։ Կրթությունը ոչ միայն գիտելիք է, այլև արժեք, որն օգնում է մեզ զարգացնել անհատականությունը, ձևավորել աշխարհայացք և կայացնել կարևոր որոշումներ:

Ցանկանում եմ շնորհավորել բոլոր աշակերտներին և ուսանողներին այս նշանակալի օրվա կապակցությամբ: Թող ուսումնական տարին ձեզ համար դառնա բացահայտումների, հաջողությունների և նոր ձեռքբերումների ուղի։ Հիշե՛ք, որ ձեր կրթությունը ձեր ձեռքերում է, և գիտելիքը հնարավորություն կտա գտնել ձեր տեղը ժամանակակից աշխարհում, դառնալ մեր երկրի արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացի։

Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է առաջին դասարանցիների համար: Հատուկ ջերմությամբ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում և ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորաքներ եմ հղում Մեղրի համայնքի նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և արտադպրոցական կրթության ոլորտի բոլոր ուսումնական հաստատությունների մանակավարժներին, աշակերտներին , ուսանողներին և սաներին: Հարգելի մանկավարժներ, ձեր աշխատանքը ներկա սերնդի հիմքն է։ Շնորհակալություն ձեր նվիրվածության, ձեր համբերության և պրոֆեսիոնալիզմի համար։ Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում, այլ նաև ոգեշնչում եք մեր երեխաներին ինքնազարգանալ և ինքնակատարելագործվել:

Հարգելի՛ ծնողներ, Ձեր աջակցությունն ու հոգատարությունը անգնահատելի է: Շնորհակալ եմ ձեր երեխաների հանդեպ մեծ հավատի, նրանց ուսման և անձնական աճի մեջ ձեր օգնության համար: Միասին մենք ստեղծում ենք աջակցող կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է հասնել իր ներուժին:

Մեկ անգամ ևս շնորհավորելով գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ, որ միասին կառուցենք գիտելիքի և հնարավորությունների հասարակություն, որտեղ կրթությունը հասանելի կլինի յուրաքանչյուր մարդու՝ անկախ հասարակության մեջ նրա դիրքից։

Շնորհավոր Գիտելիքի օր:

Մեղրիի համայնքապետարան

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24