Մասունքներ 150-ամյա առասպելից

29.03.2019 14:40
1188

Նկարում Ռուբեն Սիմոնյանն է

Հայոց առասպելից ծնված դյուցազնական անհատը` Զորավար Անդրանիկը թեւակոխեց իր հավերժական ընթացքի 150-ամյակը: Անդրանիկը հայոց պատմության ծնունդն է, հայոց ճակատագրի ահեղ հրամայականը:

Հարյուր հիսուն տարի է անցել նրա  ծնունդից` եւ այսօր  էլ  ժողովուրդը` մեծով  ու փոքրով զմայլելի  սիրով կապված են նրա  անվան ու մասունքների հետ, երգում են նրան ձոնված երգերը, պաշտում, ակնածում բացառիկ զգացումներով:

2015 թ. համայն հայությունը եւս մեկ անգամ համազգային ու համաժողովրդական չափանիշներով խնկարկեց ու ոգեշնչեց նրա անմարելի, անկորչելի հիշատակը:

Վերոնշյալ խնկարկման արդյունքում ծնվեցին գրական նոր  գործեր, որոնց շարքում է վաստակաշատ գրող, հասարակական գործիչ  Ռուբեն Սիմոնյանի «Մասունքներ» խորագրով  գիրքը, որը «Նոյյան  տապան հոլդինգ» հրատարակչության կողմից է հրատարակվել: Գրքի  առաջաբանը գրել է գրականագետ, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի   թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը: Այդ առաջաբանում գրականագետը բացառիկ  նրբանկատությամբ գնահատում եւ իմաստավորում է Զորավար Անդրանիկին վերապահված տեղն ու դերը հայոց ազգային կյանքի հավաքական հոլովույթի մեջ: Վերջինս նշում է, որ ամենաջերմ գորովանքի են արժանի Ռ. Սիմոնյանի նման նվիրյալները, ովքեր  մոռացությունից  մեկիկ- մեկիկ փրկում  են Զորավարի  առասպելական կյանքի ուսանելի դրվագները: Ըստ Կ. Վարդանյանի դիտարկման` այդ  դրվագները  սերունդների համար անգնահատելի  դաստիարակչական արժեք ունեն, քանզի Անդրանիկը մեր այն բացառիկ Զորավարն էր, ով ապագա Հայաստանի  համար ոչ միայն ժողովուրդ ու որբեր էր փրկում, այլեւ հենց ժողովրդի  դիմագիծն էր փրկում: Ռ. Սիմոնյանի հեղինակած այս նոր աշխատանքն աչքի է ընկնում թարմ շնչով ու ասելիքով` Անդրանիկի փառահեղ կերպարին նոր նրբագծեր ավելացնելու ազնվատենչ ճիգերով ու մղումներով: Իսկ Անդրանիկ հայի, Անդրանիկ զորավարի ու անհատի կերպարը հայ հանրությանը  ճշմարտացի եւ ամբողջական գույներով ներկայացնելը  կարեւոր եւ շատ կարեւոր ու  անհարժեշտ գործ  է, որին արդեն  զգալի  ժամանակով  տրվել եւ նվիրվել է  իջեւանցի  գրող Ռ.  Սիմոնյանը:

Հմուտ բանագետի պես գրողը շրջել է Հայաստանի տարբեր մարզերում եւ գրի առել  Զորավարի կյանքին եւ գործունեությանը վերաբերող բացառիկ մասունքներ: Այդպիսի մի  պատում «Անդրանիկի քռոսիկը» վերաբերում է Վայոց Ձորի մարզի Ազատեկ գյուղին, որտեղ կարճ ժամանակով զորքով ու գաղթական ժողովրդով հանգրվան է գտել մեծանուն Զորավարը: Մինչեւ  օրս  Ազատեկ  գյուղի կենտրոնում  հատուկ  ակնածանքով  են  գուրգուրում  այն  քռոսենին (վայրի տանձենի), որի  շղարշի ներքո գիշերել է հայոց հերոսապետը: Ահա այսպես է հասարակ  ժողովուրդը սիրով ու նվիրումով պահում, պահպանում այն ամենը, ինչը որ  կապված է Անդրանիկի  անվան ու հիշատակի հետ: Միայն թե հարկավոր է համաժողովրդական ջանքերով անդուլ ու  աննահանջ  պայքար  մղել  Անդրանիկի  անունն  ու  փառքը  գիտակցաբար   ու  նպատակադրված   նսեմացնողների ու վարկաբեկողների դեմ (որ կուսակցությանը կամ որ միջավայրին էլ պատկանելիս լինեն):

Ռ. Սիմոնյանի հեղինակած սույն աշխատությունն ուղղված է հենց պատմության կեղծարարների դեմ` հայ եւ օտարազգի, ովքեր տարբեր նպատակներով եւ տարբեր  տեսանկյուններից խեղաթյուրում են պատմական եղելությունները, փորձում հնարավորինս  վարկաբեկել Անդրանիկի կյանքի եւ գործի պատմությունը:

Ռ. Սիմոնյանի սույն գործի արժեքն ու խորհուրդն այն է, որ նա Զորավարին  վերաբերող յուրաքանչյուր դեպք եւ դետալ ընդունում է որպես սրբազան մասունք` հայոց  սերունդների հիշողությանն առհավետ փոխանցելու արժան: Առանց հապաղելու եւ վարանելու  գրողն ասում, վավերացնում է այն պատմական ճշմարտությունը, որ 1918 թ. Զորավարի սկսած  եւ  ութ ամիս շարունակված մեծ ու աննահանջ ռազմարշավի շնորհիվ Սյունիքի ժողովուրդն այդ  անորոշ  ու անհուսալի օրերում փրկվել է դեպի Թուրան  արշավող  թուրքերի  անխուսափելի կոտորածից  եւ  երկրամասը պահպանվել է Հայաստանի կազմում: Դրանով իսկ Զորավարն ու իր զորքը  վերախմբագրել են 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հանրահայտ խայտառակ  պայմանագիրը. թշնամուն թողնված հայկական կարեւոր այդ նահանգը պահվել է ազատ եւ  անկախ` որպես հայոց երկրի անբաժանելի մաս:

Ահա այսպես Սյունիքը սեպ դարձավ ու խրվեց թուրքերի սիրտը: Նրա վերջնամասով     հայոց երկիրը սահման ունեցավ իր հին հարեւանի` Իրանի հետ:

Աշխատության հեղինակն ափսոսանքով հավելում էր, որ Սյունիքի կարգավիճակը 1918թ.  աշնանից կարող էր ունենալ նաեւ Արցախ աշխարհը, եթե Անդրանիկի` դեպի Արցախ  ձեռնարկված  ռազմարշավին չխանգարեին առաջին անգամ յուրայինները, երկրորդ անգամ` անգլիացիները: Եվ ճշմարտացի է այն եզրահանգումը, որ սյունիքյան հանգուցալուծումը պետք է համարել  հողահավաքի սկիզբը: Ուրեմն, հայոց հողահավաքի սկիզբը Սյունիքում  եւ  Սյունիքով դրել է մեծն Անդրանիկը: Ավելին, նա ամենուր շարունակել է իր  զինակիցների` Մուրադի, Կայծակ   Առաքելի  սկսած  որբահավաքը:

Ռ. Սիմոնյանի ազնիվ գրիչը եւս մեկ անգամ արձանագրում ու վավերացնում է, որ Անդրանիկը ժողովրդի ծոցից սերված հերոս է, եւ ժողովուրդն է նրա անունը միշտ պահել, պահպանել եւ անմահացրել: Եվ միմիայն ժողովուրդն է նրա հավերժական փառքի  ու պատվի տերը: Հենց այս  ոգով  ու ոճով  է  շնչում  սույն աշխատությունը` առաջին իսկ էջից մինչեւ վերջինը: Հեղինակն  անդրանիկյան հուշեր եւ մասունքներ է որոնել Հայաստանով մեկ:

Եվ գտել է կերպարներ, որոնք նորություն ու թարմություն են հայկական   Անդրանիկապատումի էջերում: Տարիներով եւ տասնամյակներով ազնիվ ու ազգաշահ այս  գործին  լծված Ռ. Սիմոնյանը սույն աշխատությամբ վերստին փաստում է, որ ինքը մեր ժամանակի լավագույն անդրանիկագետներից է  եւ անչափ սիրո ու ակնածանքի պաշարներով է  գոտեւորված  հայ զորավարի Փառքի, պատվի եւ հիշատակի հանդեպ: 

                                                                                                     Արմեն Կարապետյան                                                           Պատմաբան, հրապարակագիր

 

 

 

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09