Համատեղ հայտարարություն ՀՀ նախագահի ՌԴ կատարած այցի արդյունքների վերաբերյալ

06.09.2013 12:24
2276

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Ս.Ա.Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին աշխատանքային այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն:

Ս.Ա.Սարգսյանը եւ Վ.Վ.Պուտինը գոհունակությամբ նշեցին Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցության դրական դինամիկան քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ռազմական ու ռազմաքաղաքական ոլորտներում եւ հաստատեցին հավատարմությունը 1997թ. օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված` Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրում եւ 2006թ. սեպտեմբերի 26-ին ստորագրված` 21-րդ դարին միտված Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքներին:

Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները համակողմանիորեն քննարկեցին երկկողմ դաշնակցային գործընկերության ներկա վիճակն ու հեռանկարները, արտաքին քաղաքական փոխգործակցության հարցերը:

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները հաստատեցին իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը բացառապես խաղաղ միջոցներով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի ձեւաչափով, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունքի`մեկ ամբողջություն կազմող սկզբունքների հիման վրա:

Տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում նշվեց կողմերի փոխադարձ պատրաստակամությունը ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման եւ փոխգործակցության կատարելագործման հարցում:
Երկու երկրների նախագահներն առանձին հայտարարությամբ հաստատեցին Հայաստանի եւ Ռուսաստանի վճռականությունը Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացները զարգացնելու հարցում:

Արտահայտվեց երկու երկրների պատրաստակամությունը Հայաստանի տնտեսության արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը եւ երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված երկկողմ ծրագրերի գործնական իրականացման հարցում:
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները նշեցին ներկայումս գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաեւ նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծի կարեւորությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման հարցում:
Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարներն ընդգծեցին ենթակառուցվածքային ծրագրերի, այդ թվում նաեւ երկաթուղային հաղորդակցության, ինչպես նաեւ նոր լոգիստիկ եւ հաղորդակցման ուղիների իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելու կարեւորությունը:
Շեշտադրվեց Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ մինչեւ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի լիարժեք հետեւողական իրագործման կարեւորությունը, որի կապակցությամբ երկու երկրների ճյուղային գերատեսչություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ նախագահ
Ս. Սարգսյան
ՌԴ նախագահ
Վ. Պուտին

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարություն

2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության նախագահ Ս.Ա.Սարգսյանը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինը հաստատեցին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ:
Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության նախագահ Ս.Ա.Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման եւ այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում` Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու վերաբերյալ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինն իր աջակցությունը հայտնեց Հայաստանի Հանրապետության այդ որոշմանը եւ հայտնեց այդ գործընթացին համակողմանիորեն աջակցելու` Ռուսական կողմի պատրաստակամությունը:

ՀՀ նախագահ
Ս. Սարգսյան
ՌԴ նախագահ
Վ. Պուտին

Մոսկվա, 3 սեպտեմբերի 2013թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40