ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

05.10.2020 17:15
1650

Սիրելի՛ ուսուցիչներ

Հոկտեմբերի 5-ը մեզանում դարձել է ոչ միայն ուսուցչի գնահատանքի և մեծարման, այլև նախորդ տարվա համեմատությամբ կրթության բնագավառում ձեռքբերումների և առաջընթացի ամրագրման օր:

Շնորհավորելով ձեր մասնագիտական տոնը՝ մեզ համար ճակատագրական այս օրերին հատկապես ցանկանում եմ իշխանության տարածքային մարմինների և մարզի բնակչության անունից երախտագիտություն հայտնել ձեզ հայ զինվորի դաստիարակության, նրա մեջ սերմանած հայրենասիրական ոգու համար, մանավանդ որ, այսօր անօրինակ հերոսություն ցուցաբերած մարտիկներից շատերը ընդամենը մի քանի ամիս առաջ են վեր կացել դպրոցական նստարանից: Այն ոգին, պայքարի ուժը, հաղթանակի հավատը, որ ունեն մեր այսօրվա հերոսները՝ զինվորից մինչև հրամանատարներ, կամավորականներից մինչև պահեստազորայիններ, առավելապես հենց ձեր նվիրումի շնորհիվ է:

Գիտեմ՝ շատերիդ հարազատներն այժմ սահմանին են, գիտեմ, որ անհանգիստ եք նաև յուրաքանչյուր արդեն նախկին աշակերտի, գործընկերների համար, բայց ցանկանում եմ, որ ամեն օր շարունակեք դասարան մտնել նույնքան մեծ պատասխանատվությամբ՝ չմոռանալով, որ անչափ կարևոր է ամուր թիկունքը, իսկ այն առավել կարող է ամրանալ այսօրվա որակյալ կրթությամբ, և այս ճակատում կռիվը գրագետ, հայրենասեր, հայեցի ոգով մեծացող սերունդ ունենալու համար է, ինչը պակաս կարևոր չէ մեր ընդհանուր պայքարի համատեքստում։

Հե՛նց դպրոցում ստացած կրթության ու դաստիարակության, ձեր աշխատանքի, փոխանցած արժեհամակարգի արդյունքում է, որ հետայսու ևս պետք է հաղթանակ տանի ոչ միայն զինվորը, այլև գիտնականը, արվեստագետը, բժիշկն ու արհեստավորը։

Եվս մի կարևոր ճակատի մասին, որում պարտավոր ենք հաղթել․ այս օրերին համավարակը կրկին մտահոգիչ թվեր է հրամցնում մեզ, ուստի խնդրում եմ բոլորիդ՝ չմոռանալ նաև այս մասին։ Դուք մեծ հեղինակություն ունեք հանրության մեջ ու կարող եք ուսուցանել, զգոնության կոչ անել ոչ միայն ձեր աշակերտներին։ Պահպանե՛ք հակահամաճարակային կանոնները ուսումնական գործընթացում, պահանջեք, հետևեք, որ աշակերտները, նրանց ծնողները, ձեր գործընկերներն ու շրջապատը ևս չմոռանան այդ մասին։ Դա մեծ օգնություն կլինի մեր պետությանը։

Կրկին շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ և ամենաջերմ բարեմաղթանքներս հղում բոլորիդ՝ օր առաջ՝ խաղաղություն Հայոց երկրում, անհոգ ուսումնական առօրյա՝ մեր կրթօջախներում։

 

 

Սյունիքի մարզպետարան 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40