ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

09.05.2019 10:37
1464

Սիրելի՛ սյունեցիներ
Մեծ հայրենականի պատվարժա՛ն վետերաններ
Արցախյան պատերազմի մասնակից սիրելի՛ ազատամարտիկներ

Այսօր բոլորիս համար մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններում հաղթանակների կերտման հպարտությունը զգալու եւ տոնելու օր է, որի առիթով ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները:

Հաղթանակի եւ խաղաղության տոնը մեզ համար հանրագումարն է ե՛ւ 1945-ին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, որին հերոսաբար մասնակցեցին նաեւ հայերը, ե՛ւ նորանկախ Հայաստանի մեկ այլ փառավոր էջի՝ Շուշիի ազատագրման:

Հիշենք, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցեց 22946 սյունեցի, նրանցից 10690-ը տուն չվերադարձավ, Սյունիքն ունեցավ Խորհրդային միության 12 հերոս: Ու նրանցից մեզ փոխանցված ոգու շնորհիվ էր, որ Մեծ հայրենականի հաղթանակին միացավ մյուս՝ Շուշիի հաղթանակը: Այսօր արդեն Երկրորդ աշխարհամարտի սակավաթիվ վետերաններ են մնացել, Սյունիքի մարզում՝ 18 հոգի:

Իսկ նորօրյա՝ Արցախյան ազատամարտի մասնակիցներն ու հերոսները մեր կողքին են, ընդօրինակման արժանի ու մեր հաղթանակների այսօրվա խորհրդանիշը. գնահատենք ու շնորհակալ լինենք մերօրյա հերոս հայորդիներին:

Տոնական օրը նաեւ հիշենք ու գլուխ խոնարհենք նրանց հիշատակի առջեւ, ովքեր կյանքը նվիրեցին մեր այս երկու հաղթանակների համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով այս փառապանծ տոնի կապակցությամբ՝ մեր երկրին մաղթում եմ խաղաղություն եւ ամուր սահմաններ, հետագա հաղթանակներ, սակայն այս անգամ թող դրանց ասպարեզը լինի ոչ թե ռազմականը, այլ երկրի բնականոն ընթացքի ոլորտները` տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական եւ այլ:

Շնորհավո՛ր Հաղթանակի տոնը, հզորացում՝ Հայաստանի Հանրապետությանը, բարեկեցություն՝ բոլորիդ օջախներին: 
Փա՛ռք հաղթանակներ կերտած մեր հերոսներին:

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22