ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ

14.08.2018 16:12
1617

Օգոստոսի 13-ին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն աշխատանքային այցով Տաթեւ համայնքում էր: 

Համայնքն իր մեջ ներառում է 8 գյուղական բնակավայր եւ հանրապետությունում առաջիններից էր, որտեղ կիրառվեց համայնքների խոշորացումը: 

Համայնքի կենտրոն Շինուհայր գյուղում՝ Տաթեւի համայնքապետարանում, մարզի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը, համայնքի ավագանու անդամները, գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակազմն ու հանդիպման եկած բնակիչները: 
Մուրադ Սիմոնյանը հակիրճ հաշվետվություն ներկայացրեց խոշորացումից հետո համայնքում իրականացված աշխատանքների, դրամաշնորհային ծրագրերի, ստացած տեխնիկական միջոցների, համայնքային բյուջեի ծավալների եւ հնարավորությունների մասին՝ հընթացս ներկայացնելով նաեւ առկա խնդիրները: Համայնքի գյուղերից յուրաքանչյուրում եղած խնդիրները հետագայում առավել մանրամասնորեն ներկայացվեցին Մ.Սիմոնյանի եւ ներկաների կողմից: 

Իսկ դրանք բազմաթիվ են, բազմաբնույթ եւ՝ տարիներով կուտակված. բարձրացված հարցերը վերաբերում էին հիմնականում խմելու եւ ոռոգման ջրին, ճանապարհների բարեկարգմանը, գյուղտեխնիկային, մատչելի գներով սերմացուի, դիզվառելիքի, պարարտանյութերի, վնասատուների դեմ դեղորայքի ձեռքբերմանը, համայնքներում բնական գազի բացակայությանը եւ այդ պարագայում նաեւ հարակից անտառային տարածքներից վառելափայտ ձեռքբերելու արգելքներին եւ այլն… Հնչած խնդիրներից մի քանիսը տեղում պարզաբանվեցին, որոշ հարցերի վերաբերյալ Կարեն Համբարձումյանը հանձնարարականներ տվեց, իսկ մյուսներն առավել խոր ուսումնասիրության կարիք ունեն ու կքննարկվեն մարզպետարանում: 
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ 2018 թվականի 2-րդ եռամսյակում Տաթեւ համայնքում իրականացված իրավական եւ մասնագիտական հսկողության արդյունքներին: Մարզպետը հանձնարարեց համայնքի ղեկավարին հնարավորինս կարճ ժամկետներում վերացնել թերությունները: 

Շինուհայրում բազմաբնակարան շենքերի տանիքների անմխիթար վիճակի մասին հարցին ի պատասխան ներկաները տեղեկացան, որ ՀՀ կառավարությանը ներկայացված՝ մարզում հրատապ լուծում պահանջող խնդիրների ցանկում նաեւ այս հարցն էր, ու արդեն հաստատված է, որ ընթացիկ տարում Շինուհայրում 3 տանիք կնորոգվի: 

Հանդիպումից հետո Կարեն Համբարձումյանն այցելեց Շինուհայրի մանկապարտեզ, որի չափազանց անմխիթար վիճակը, թերեւս, գյուղի լրջագույն խնդիրներից է. այն մոտ 100 սան ունի, բավարար պայմանների դեպքում առավել շատ երեխա կհաճախեր: Գյուղի ՆՈՒՀ-ի շենքը հիմնովին նորոգման, կահավորման, գազիֆիկացման ու ջեռուցման կարիք ունի: Մանուկներն այստեղ քնելու հնարավորություն չունեն, եւ ծնողները նրանց առավել վաղ են տուն տանում: Մարզպետը շրջեց շենքում եւ նշեց, որ կփորձի լուծումներ գտնել: 
Կ.Համբարձումյանն այցելեց նաեւ Տաթեւ գյուղ, որտեղ գյուղամիջում հավաքված բնակիչների հետ զրուցեց իրենց հուզող խնդիրներից: 

Մարզպետը եղավ Տաթեւի միջնակարգ դպրոցի շենքում, որտեղ տեղակայված է նաեւ գյուղի մանկապարտեզը. վերջինս եւս նորոգման կարիք ունի, որը հնարավոր կլինի միայն տվյալ տարածքը համայնքին տրամադրելուց հետո: Իսկ ընդհանուր նորոգված ու բարվոք վիճակում գտնվող դպրոցում դեռեւս նորոգման կարիք ունեն դահլիճային մասի տանիքն ու մարզադահլիճը:

 


 
 
www.syunik.mtad.am
 

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38